Առավոտյան հեռախոսին զանգ եկավ․ Պատասխանելուն պես այնպիսի անեծքներ թափվեցին վրաս, որ չհասցրեցի գեթ մի բառ ասել․․․

Առավոտյան անծանոթ համարից զանգ ստացա: Պատասխանեցի, և զրուցակցիս առաջին հարցն էր․ «Ո՞վ ես դու», ինչին ես, բնականաբար, պատասխանեցի.

— Իսկ դու ո՞վ ես:

Ի պատասխան դրան՝ իմ մասին հետաքրքիր շատ բան իմացա, իսկ վերջում էլ ստացա ամենաանսպասելի հարցը.

— Ինչո՞ւ ես զանգում ամուսնուս:

Ես արդեն լիարժեք արթնացա և հարցրի.

— Ի՞նչ ամուսին:

— Իմ ամուսնուն՝ Արմենին:

— Բայց Արմենն իմ ամուսինն է:

Եվ ինձ վրա այնպիսի անեծքներ թափվեցին, որ ես չէի կարողանում գոնե մի բառ ասել: Մենք էլի 5 րոպե անիծեցինք միմյանց, մինչև ինձ և հակառակորդիս մոտ հիստերիա սկսվեց, և մենք անջատեցինք հեռախոսները:Ես զանգեցի ամուսնուս և ասացի, որ լուրջ դեպք է եղել: Նա շնչակտուր տուն եկավ և հենց դռան մոտ ասացի.

— Այդ ինչպե՞ս ես հասցնում… Ուրեմն՝ երկու ընտանիք ունե՞ս…

Ամուսինս սկզբում ոչինչ չէր հասկանում, իսկ երբ կարողացա պատմել, ծիծաղից ընկավ գետնին:Պարզվեց, որ երեկոյան, երբ ես արդեն քնած էի, իմ հեռախոսից զանգել էր ընկերոջը, ում անունը նույնպես Արմեն է: Այսօր նրա կինը ամուսնու հեռախոսի մեջ անծանոթ համար էր տեսել և զանգել, որ պարզի, թե ով էր:Երբ ամեն ինչ պարզվեց, մենք երեկոյան հանդիպեցինք և դեռ երկար ծիծաղեցինք:

Ահա այսպիսի իրական զավեշտալի պատմություն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS