Պատահականությունը՝ Աստծո կեղծանունն է․․․
Տիեզերքն ունի շատ զարմանալի միջոցներ, որոնց շնորհիվ մարդիկ հանդիպում են միմյանց։ Տուն, աշխատանք կամ կյանքի ուղեկից փնտերլիս մարդիկ գնում են տեղից տեղ։ Միևնույն ժամանակ համաշխարհային բեմի հե-տևում աշխատում է Նա, ով մեզ համար ստեղծում է կատարյալ կապեր։
Պատահական իրադարձություններ չեն լինում։ Պատահականությունները հրաշք իրադարձություններ են, որոնց հեղինակը Աստվածն է, ով չի ցանկանում հայտնել իր մասին։ Աստծո պլաններում պատահականությունը դեր չի խաղում։ Այն ամենը, ինչ հայտնվում է քո կյանքում, քո մտադրությունների և պլանների արդյունքն է։

Երբ դու ձգտում ես կատարել քո սրտի ցանկությունը, իմացիր, որ Տիեզերքին հայտնի են քո բոլոր մտադրութ-յունները։ Այն կազմակերպում է քո կյանքի իրադարձությունները։Աստված գիտի քո հասցեն, և յուրաքանչյուր քո որոշում գրանցվում է Մեծ տեղեկատվական գրքույկի մեջ։
Արա այն ամենը, ինչ քո ուժերի սահմաններում է, առանց լարվելու և պանիկայի ենթարկվելու, իսկ մանրուքները թող Երկնային Կենտրոնին։Երբ մարդ անում է ամեն հնարավոր բան՝ մտադրություններն իրականացնելու հա-մար, իսկ հետո հույսը դնում է անտեսանելի ուժի վրա, տեղի են ունենում մեծ իրադարձություններ։

Աղոթիր, պլանավորիր, տրամադրվիր և արա այն ամենը, ինչ կարող ես։ Իսկ հետո թող ամեն ինչ իր հունով գնա։ Իրավիճակը բաց թողնելու քո ունակությունը նույնքան կարևոր է, որքան և աղոթքները։Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպես քո ճանապարհին, կլինի քո սցենարի մեջ գրված գործող անձ։ Քո խնդիրն է՝ մշտապես կատա-րելագործել սցենարը, որ ֆիլմն ավելի լավը ստացվի։ Ֆիլմի ռեժիսուրայի պատասխանատվությունը քեզ վրա է։
