Ավագ երեխայի որ իրերը չի կարելի փոխանցել կրտսերին․․Սա պիտի իմանան բոլոր ծնողները։Նորմալ երևույթ է,երբ ծնողները կրտ-
սեր բալիկին են փոխանցում մեծ երեխայի մանկասայլակը, հագուստը, խաղալիքները։Սակայն կան իրեր, որոնց կրկնակի օգտագոր-
ծումը սխալ է։
- Կոշիկներ
Խոսքը գնում է այն կոշիկների մասին, որոնք երեխան շատ է կրել, ու դրանք արդեն ընդունել են նրա ոտքեի ձևը։ Ցանկացած տարի-
քում չի կարելի կրել որևէ մեկի հին կոշիկը, ու հատկապես երեխաները պիտի ունենան նորը։

- Լաքաներով տնային հագուստ
Եթե երեխայի հագուստի վրա չմաքրվող լաքա է մնացել, դրանում ոչ մի վատ բան չկա, նա կարող է շարունակել կրել այն տանը։ Իսկ
ահա փոքրիկին նման հագուստը փոխանցելը սխալ է, քանի որ անգամ 3 տարեկան երեխան կարող է կարծել, թե իրեն ավելի քիչ են
սիրում, քան իր ավագ քրոջը կամ եղբորը։
- Մանկական շշեր, ծծակներ
Այս ամենն ունի պիտանելիության որոշակի ժամկետ։Ու չնայած նրան, որ և շշերը,և ծծակները պատրաստվում են բարձրորակ հում-
քից, միևնույնն է,դրանք ժամանակի հետ կորցնում են հատկությունները,սկսում են փշրվել,դրանց վրա միկրոճաքեր են առաջանում։

- Կոտրած խաղալիքներ
Առանց ակերի մեքենա,կոտրած թևով տիկնիկ,կորած մասնիկներով փազլ․․․այս ամենը խիստ ցանկալի չէ փոխանցել փոքր բալիկին։
- Ներքնակ
Այն, թե ինչի վրա է քնում երեխան, շատ կարևոր է նրա առողջության համար։ Հին ներքնակը կարող է դեֆորմացվել, քանի որ բազ-
միցս է օգտագործվել որպես բատուտ, հավանաբար թրջվել է։ Յուրաքանչյուր երեխա պիտի քնի իր անձնական նոր ներքնակի վրա։
Ավելին, այն պետք է փոխել տարեկան առնվազն 1 անգամ։

- Սուպեր նորաձև հագուստ
Սա վերաբերվում է զգեստապահարանի այն իրերին, որոնք ընտրում են դպրոցականներն ու դեռահասները։ Մեծ հավանականութ-
յուն կա, որ երբ կրտսեր երեխան հասնի մինչ այդ տարիքի, նորաձև կհամարվեն լիովին այն իրեր, ու դա իր կարծիքով հնաոճ կլինի։
