Արդեն հոգնել եմ ամուսնուս գյուղի բարեկամներից․ Նրանք ամեն հանգստյան օր մեզ հյուր են գալիս․․․

Արդեն հոգնել եմ ամուսնուս գյուղի բարեկամներից․ Նրանք ամեն հանգստյան օր մեզ հյուր են գալիս․․․

Մենք ապրում ենք Երևանում. ես, ամո ւսինս և մեր որդին: Ամո ւսնուս բարեկամ ները գրեթե բոլոր հանգստյան օրերին,տոներին և արձակուրդներին մեր տուն են գալիս:Նրանք լավն են,հասարակ մարդիկ են,իրենց հետ միշտ բերում են սեփական ձեռքերով պատրաստված փակոցներ: Բայց չէ որ ես չեմ կարող նրանց կերակրել միայն իրենց բերած մուրաբայով:

Երբ գալիս են մեր «երկար սպասված հյուրերը», մենք բոլորս քնում ենք մի սենյակում, նրանք էլ՝ մյուս:Անկեղծ եմ ասում, որ ես արդեն հոգնել եմ: Արդեն 10 տարի նրանք մեզ հանգիստ չեն տալիս: Մեկ մի բարեկամներն են գա-լիս երեխային քաղաքը ցույց տալու, հետո մյուսները…և այդպես շարունակ:Էլ ուժ չո ւնեմ: Խոսքեր չկան… իսկ նրանք բոլորն էլ այստեղ գալուն սպասում են՝ ինչպես մեծ տոնի: Ես գիտեմ, որ նրանք երբեք իրենց թույլ չեն տա մնալ հյուրանոցում:

Երբ մեր տան հեռախոսին զանգ է գալիս,ես սկսում եմ ամբողջ մարմնով դողալ:Մենք երկուսս էլ աշխատում ենք, սարսափելի հոգնում եմ,բայց հասցնում եմ որդուս սպորտի և պարապմունքների տանել, հետը դասեր անել: Իսկ երբ տանը կողմնակի մարդիկ են լինում, չեմ կարողանում հանգստանալ:Ինձ թվում է, որ ես շատ վատ մարդ եմ, բայց էլ հնար չունեմ. հաջորդ անգամ մերժելու եմ և իմ առողջության հաշվին ոչ մեկին չեմ օգնելու:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS