Արդեն հոգնել էի ամենօրյա վեճերից ու գնում էի ամուսնուս մոտ մտածելով, որ արդեն վերջն է, բայց հասնելով տուն՝ զարմանքից
կորցրեցի խոսելու ունակությունս․․․Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր; 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի
աղջիկ, բայց, ահա, որոշել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը;
Նրանք այնքան էին թշնամացել,որ նույնիսկ չէին կարողանում իրեր դեմքի նայել՝ առանց տհաճությունը թաքցնելու:Ես շատ էի տխ-
րել:Սակայն, վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի: Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հետևյալը:«Աղջիկս
ընկերների հետ երկու օրորվ գնացել էին բնության գրկում հանգստանալու: Ես որոշել էի գնալ ընկերուհուս տուն, իսկ ամուսինս՝ ձկ-
նորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ստացա հաղորդագրություն ամուսնուցս.
«Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»: Ես մոտեցա մեքենայիս, մտածում էի գնալ, թե ոչ, կարծում էի, որ կանչում է ապահար-
զանի մասին խսելու համար:Անկեղծ ասած հոգնել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահար-
զանը: Այնուամենայնիվ, նստեցի ղեկին, գործի գցեցի մեքենան, գնում էի ու մտածում, որ արդեն ամեն ինչի վերջը եկել է:

Մեքենան կայանեցի ավտոտնակում, բացեցի տան դուռը և կորցրեցի խոսալու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մո-
մեր,աստիճանների վրա նույպես մոմեր էին դրված,իսկ ննջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:Ես բարձրացա վերև, ննջա-
րանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաստաղի մոտ պտտվում էին սրտաձև փուչիկներ:
Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում, արցունքները հոսում էին աչքերիցս, միթե այսքան ժամանակ ես չէմ զգացել
նրա ՍԵՐԸ: Հետևում ոտնաձայներ լսվեցին ու ես շրջվեցի: Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր ննջասենյակի դռան մոտ, ես
անմիջոպես վազեցի ու գրկեցի նրան: Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերը ու բաց-
վեց առավոտը:Մենք արթնացանք դռան թակոցից, մեզ հանձնեցին երկու ուղեգիր ներառյալ ինքնաթիռի տոմսերը՝ դեպի Կուրիլյան
կղզիներ:Ու հիմա մենք շատ երջանիկ ենք:Ես շատ շնորհակալ եմ,որ նա այդ օրը ինձ տուն կանչեց և այդ ռոմանտիկ երեկոն կազմա-
կերպեց»:
Ես նույնպես կարծեցի, որ այդ ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է: Սակայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր,
որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն է: Եվ մի օր պատահական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը:

— Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում ինչու լեզու չէին գտնում և որոշեցի նման բան անել; Ես և ընկերուհիս
չգնացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր գումար պարտք վերցրեցի և գնեցի մոմերն ու
փուչիկները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով: Երբ մոմերը վառեցինք մայրիկն արդեն տան մոտ
էր, երբ նա տուն մտավ, մենք հազիվ կարողացանք դուրս գալ իմ ննջարանի պատուհանից: Սակայն մենք սպասեցինք մինչև հայրս
վերադառնա, ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վիճաբանել ու աստված գիտի, թե ինչ կարող էր լի-
նել: Սակայն, երբ տեսա նրանց գրկախառնված, արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի գոչել. խնդրում եմ էլ մի վիճեք, ուզում
եմ ձեզ միշտ այսպիսին տեսնել: Ես սաստիկ տանջվում էի,երբ նրանք վիճում էին,իսկ նրանց բաժանության մտքից ես ինձ ամենադժ-
բախտ մարդն էի զգում աշխարհում:
