Դեռ սկեսուրիս տանից դուրս չէինք եկել, երբ լսեցի նրա զրույցը հարևանի հետ․Որդիս ու հարսս նոր գնացին,սպասիր մի բան պատ-
մեմ հարսիս մասին․․․Մինչև այսօր շոկի մեջ եմ։Մոտ 1 ամիս առաջ գնացել էինք ամուսնուս ծնողնե րին տեսա կցության: Երեկոն ան-
ցել էր սովորականի պես. նստեցինք, սուրճ խմեցինք, եկանք տուն: Ինձ թվում էր, որ բոլորը գոհ են, ամեն ինչ լավ է անցել, սկեսուրս
շատ ուրախ ժպտում էր ու կատակում:
Արդեն կես տարի է․ ինչ ամուսն ացած ենք, և այս ամբողջ ընթա ցքում ոչ մի անգամ որևէ տհաճ խո սակցություն սկեսուրիս հետ չի
եղել, մեր ընտանիքում էլ ամեն ինչ լավ է: Ամուսինս շինարարության ոլորտում է աշխատում, ես էլ անցյալ տարի եմ ավարտել, հիմա
աշխատում եմ որպես բուժքույր, և այնքան էլ շատ չեմ վաստակում:Մեր ընտանիքի հիմնական ֆինանսական պատասխանատվութ-
յունն ամուսնուս ուսերին է:

Այդ օրը եկանք տուն, հանեցի վերարկուս, տեսա, որ սկեսուրս է զանգում: Մտածեցի, երևի ինչ-որ բան ենք այնտեղ մոռացել, զանգել
է, որ զգուշացնի:Հանկարծ լսեցի.
-Արմինե, որդիս և նա նոր գնացին: Սպասիր մի բան պատմեմ…
Բայց ես․․․և այդ պահին չկարողացա զսպել հետաքրքրաս իրությունս և որո շեցի ոչինչ չասել:Սկեսուրիս լսողությունն այնքան էլ լավ
չէ, և նա չնկատեց էլ, որ ձայն չեմ հանել:
-Այ քեզ հարս: Ապրում են որդուս հաշվին, նա էլ ձևացնում է, իբր աշխատում է, բայց գումար չունի: Երեխայի հույս էլ դեռ չկա: Չնա-
յած, հիմա լավ կազմվածք ունի, բայց որ մի երեխա ունենա, այնքան կգ իրանա, որ էլ չի լինի կար գի բերել մարմինը: Ակնհայտ է, որ
գիրանալու հակում ունի: Խեղճ որդիս էլ պիտի ստիպված ապրի հետը: Լավ, էտ հեչ… բայց հետը խոսելու թեմա էլ չկա, անհետաքր-
քիր մարդ է, թե որդիս ինչպես է հետն ապրում։
Լսեցի այդքանը և անջատեցի: Այլևս չէի կարող լսել: Ամուս նուս ոչինչ չասա ցի, ամբողջ գիշեր պառկած մտածում էի, թե նա ինչու է
նման կերպ արտահայտվում իմ մասին: Առավոտյան զանգեցի քրոջս, և նա ասաց.

-Ոչինչ, ձևացրու, իբր ոչինչ չի եղել: Երբ երեխաներ ունենաս, կհասկանաս, որ նրանք քեզ համար լավագույնն են: Քեզ կթվա, որ քո
որդուն ոչ ոք արժանի չէ:
Հեշտ չէր, բայց ընդունեցի քրոջս ասածը, համա ձայն եմ նրա հետ: Այս ընթացքում փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել
սկեսուրիս հետ, քանի որ գի տեմ, որ ես էլ իրեն դուր չեմ գալիս, բայց նա ինձ դա ցո ւյց չի տալիս: Ճի՞շտ վարվեցի ես արդյոք։
Գրեք Ձեր կարծիքները մեկնաբանություններում։
