Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ երեկ համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ, ըստ գաղտնալսման, Սերժ Սարգսյանին Ալիևն առաջարկել է գործարք: «Ես այդ տեսանյութը «սեյվ» եմ արել, կարծում եմ հանձնաժողովի համար քննության լավ առարկա է»:

Հարցին, թե արդյոք Փաշին յանին էլ նման առաջարկ արված չի լինի Ալիևի կողմից, Մարուք յանն ասաց. «Մենք կարող ենք մեզ թույլ տալ ամեն ինչ մտածել: Այնտեղ պիտի կանչվի և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, և յուրաքանչյուրը պիտի պատմի,թե ի՞նչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Այդ գումարն անձամբ առաջարկվել է Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Հայաս տանին… Բազմաթիվ հարցեր կան»:
Այնուհետև Մարուքյանը նշեց, որ չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել:
«Ես այդ նյութից այդպես չեմ հասկացել»,- հավելեց նա:
