-Երեխայիս մի գրկեք,Ձեզանից վատ էներգետիկա է գալիս, հեռու գնացեք,-ասաց հարսը սկեսրայրին․Մեր կողքի տանը երիտասարդ
ընտանիք է ապրում: Ամուսիններ են ու 1 տարեկան երեխա: Վերջերս նրանց որդու ծննդյան օրն էր, ու մեզ նույնպես հրավիրել
էին: Այնտեղ այնպիսի տհաճ միջադեպի ականատես եղա, մինչև հիմա հիշում եմ այն խեղճ մարդու աչքերը:
Աննան ունի և ծնողներ, և սկեսուր ու սկեսրայր: Իր ծնողների հետ շատ մտերիմ է, հաճախ են հանդիպում, տեսնում եմ, որ տատիկն
ու պապիկը թոռնիկին իրենց տուն են տանում, երբեմն անգամ գիշերն են պահում: Բայց ահա ամուսնու ծնողների հետ նա գրեթե չի
շփվում: Ծննդյան տարեդարձին եկել էին երկու կողմի տատիկներն ու պապիկները: Տանն էին նշում, բայց հիանալի պատրաստվել
էին: Քանի որ մոտ ենք ապրում, մենք առաջին էինք գնացել:

Անիին օգնեցի սեղաններ գցել, դասավորել ամեն ինչ: Լավ խնջույք անելու տրամադրություն ունեինք:Հետո եկան Արսենի՝ Անիի ա-
մուսնու ծնողները: Թոռան համար մեծ մեքենա էին նվեր բերել, որի մեջ երեխան կարող է նստել ու վարել: Հետո էլ նկատեցի, որ սկե-
սուրը Անիին մի ծրար տվեց: Դատելով հարևանուհուս դեմքից,երբ նա խոհանոցում բացեց ծրարը, փոքր գումար չէր:Բայց հետո տե-
ղի ունեցավ ամենատհաճ միջադեպը:Պապիկը մոտեցավ երեխային, որ գրկի, երբ հանկարծ Անին վազեց, քաշեց նրա ձեռքից որդուն
ու ասաց.
—ՁԵզ թույլ չեմ տալիս նրան գրկել:
-Ինչու՞, -շփոթված հարցրեց սկեսրայրը:
-Դուք վատ էներգետիկա ունեք:

Տղամարդը լուռ պտտվեց ու դուրս եկավ տնից, կինը վազեց հետևից: Բայց 15 րոպեից Արսենի մայրը միայնակ հետ եկավ: Կոտրված
սրտով պապիկը տուն էր գնացել…
Հետո իմացա, որ այդ տղամարդը Արսենի խորթ հայրն է, սակայն հենց նա է 3 տարեկանից մեծացրել, դաստիրակել ու պահել նրան:
Ուղղակի նա այդպես էլ չի կարողացել ընդունել խորթ հորը, քանի որ միշտ խանդել է նրան մոր հանդեպ:
Իմ կարծիքով Անին շատ սխալ էր: Ինչ էլ որ լինի,չարժեր կողմնակի մարդկանց մոտ,այն էլ երեխայի ծննդյան օրը նման հարցեր պար-
զել:
