Ի՞նչ է ցանկանում խնդրել իր արդեն մեծահասակ զավակներից յուրաքանչյուր տարեց մայր, բայց վախենում է․․․ՍԱ պետք է իմանան
բոլորը։Մարդու կյանքում ամենամտերիմ և հարազատ մարդը՝ մայրն է: Նրա համբույրը միշտ ջերմացրել է,ձեռքերն ավելի մեծ բուժիչ
ուժ ունեն, քան ցանկացած դեղամիջոց, դրանք փրկել են մեզ և ֆիզիկական, և հոգևոր ցավից:Մանուկ հասակում մենք միշտ վազե-
լով գալիս էինք մայրիկի մոտ, որ նա մեզ հետ կիսի ուրախությունը, կամ կարեկցի մեզ, եթե անհաջողություն էինք ունեցել:

Մոր սերը հզոր է,այն մեզ պաշտպանում է, որտեղ էլ լինենք,օգնում է գտնել կյանքում ճիշտ ուղին:Մենք մեծացել ենք մեր մոր կողքին,
ամուսնացել,և շատերը ստիպված են եղել լքել հայրական օջախը:Մենք թողել ենք ոչ միայն մեզ համար թանկ վայրը, այլևս ամենասի-
րելի և մեզ համար անհրաժեշտ մարդուն՝ մայրիկին: Գրեթե բոլոր տարեց մայրերը միևնույն բանի մասին են երազում, բայց վախե-
նում են խանգարել, հոգնեցնել: Հուսանք, որ սա կարդալուց հետո կկարողանաք ի կատար ածել ձեր մոր երազանքը:
- Հոգատարություն
Մոր համար մենք միշտ մնում ենք փոքր երեխաներ: Նա մեզ համար անհանգստանում է նույն կերպ, ինչպես և մանուկ հասակում:
Կարևոր չէ, թե քանի տարեկան ենք: Փորձեք ավելի շատ զանգել նրան, հավատացեք, նա դրան սպասում է:

- Աջակցություն
Տարիների ընթացքում մայրիկները չեն երիտասարդանում: Եվ այն, ինչը նախկինում նրանց մոտ հեշտ և արագ էր ստացվում, այժմ
մեծ ջանքեր է պահանջում: Նրան նվեր մատուցեք. օգնեք անել տան գործերը, քանի որ նա ինքը երբեք չի խնդրի, որպիսի չխանգա-
րի ձեզ:
- Հարգանք
Մայրիկը, ինչպես և բոլոր մարդիկ, կարող են սխալվել: Ձեր մեջ չարություն մի պահեք, փորձեք նրան հասկանալ: Ոչ մի մայր արժանի
չէ իր հանդեպ վիրավորական վերաբերմունքի: Միշտ ասեք ձեր մորը, որ նրան շատ եք սիրում: Չէ որ մենք չգիտենք, թե դրա համար
որքան ժամանակ ունենք:
Պահպանեք ծնողներին, նրան անփոխարինելի են: Հետո կարող եք զղջալ չասած խոսքերի համար:
