Ինչու եմ դադարել իմ տուն հյուրեր կանչել…և հարցը բոլորովին էլ գումարը չէ։Չեմ սիրում հյուրեր ընդունել,անգամ եթե նրանք կարճ
ժամանակով են եկել, իսկ գիշերն առհասարակ ոչ մեկին թույլ չեմ տալիս մնալ:Եվ հարցը գումարն ու ծախսերը չեն, ինչը պարտադիր
երևույթ է հյուրեր ընդունելիս:

Չնայած դա էլ իր տեղն ունի, քանի որ չեմ ուզում մեր ընատնեկան բյուջեից միջոցներ հատկացնել՝ ուրիշներին կերակրելու համար:
Ավելի որոշիչ դեր են խաղում հետևյալ 3 պատճառները։Շատ ժամանակ է պետք ուտեստներ պատրաստելու, իսկ հետո էլ տունը
մաքրելու համար։Ես լավ եմ պատրաստում, բայց այդ գործի սիրահարը չեմ: Իմ ընտանիքի համար սիրով եմ տարատեսակ ուտեստ-
ներ հնարում, եփում, բայց ուրիշներին զարմացնելու ցանկություն բոլորովին չունեմ:

Երբ գալիս են հյուրերը, բոլորը նստում են, խոսում, լուսանկարվում, ծիծաղում, իսկ ես ստիպված եմ լինում վազել խոհանոցից հյու-
րասենյակ և հակառակը, ու այդպես հարյուր անգամ:Հյուրերից հետո պետք է ամեն ինչ մաքրել ու լվանալ։Բնական է, ոչ մեկ հատա-
կին մտադրված չի թափում թղթեր, աղբ, բայց միևնույնն է, հյուրերի գնալուց հետո տունը կապիտալ մաքրության կարիք ունի:
Աթոռներ ու սեղաններ ենք տեղափոխում, երեխաները թռչկոտում են մահճակալների վրա, բազմոցը կեղտոտվում է, գորգի վրա էլ
են լաքաներ առաջանում, հաճախ ինչ-որ բան է կոտրվում… Մի խոսքով, մաքրում եմ տունը՝ մինչ հյուրերի գալը, և կրկնակի գործ եմ
անում՝ նրանց գնալուց հետո:Հետաքրքրասեր հյուրեր։

Չափազանց հետաքրքրասեր կանայք էին գալիս մեր տուն: Ես անգամ սկսել էի հավաքել լվացքը, որպեսզի նրանք չտեսնեն, թե ինչ
սպիտակեղեն ենք օգտագործում: Տանել չեմ կարողանում,երբ սկսում են ամեն ինչի վերաբերյալ հարցեր տալ, շոշափել, նկատողութ-
յուն անել, առանց հարցնելու ծաղիկից պոկել, որ տանեն տուն…Գուցե խնդիրն իմ մեջ է, գուցե ես այնքան էլ բարի չեմ, բայց ավելի
լավ է չնյարդայնանամ, քան թե գոհացնեմ ուրիշներին: Նախընտրում եմ հանդիպել սրճարանում կամ այգում, չհոգնել ու հաճույք
ստանալ հանդիպումից:
