Կեսրայրս մահացել էր և հուղարկավորության օրը ստիպված էինք երեխայիս տանել մեզ հետ․․․Այդ օրվանից սկսվեցին մեր դժոխային օրերը։Մի քանի ամիս առաջ մահացավ սկեսրայրս, և այնպես ստացվեց, որ ոչ մեկի մոտ չկարողացանք թողնել մեր որդուն, ստիպված եղանք տանել գերեզմաններ։ 6 տարեկան երեխա է, անդադար վազում էր այս ու այն կողմ, ես էլ նրա հետևից։

Բավականին սարսափելի էր և տհաճ։Թաղման արարողությունը վերաջացավ, եկանք տուն։ Երեխաս սովորականի պես ակտիվ և կենս ուրախ էր։ Բայց հենց անցավ 7 օր, առավոտյան պիտի գնայինք գերեզմաններ, հետո էլ հացատուն, գնացի, որ որդուս արթնացնեմ, բայց հանկարծ խեղճը արթնացավ և փսխեց։ Եվ այդպես շարունակվեց ամբողջ օրը։
Ջերմություն չուներ, այլ ախտանիշներ նույնպես, բայց երեխան չափից ավել թույլ է, մի կերպ էր կանգնում և սիրտն էլ անդադար խառն ում է։Շտապ օգնություն կանչեցինք, նրանք ինչ-որ բան ներարկեցին և գնացին։Մյուս օրը սկսեցինք շրջել բոլոր հիվանդանոցները։ Որդուս մոտ արդեն ջրազրկում էր սկսվել, կաթիլայինները չեն օգ-նում։ Հազարավոր անալիզներ, դեղեր․․․ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում։

Ես պանիկայի մեջ էի, անդադար արտասվում էի, ինձ թվում էր, որ երեխաս սպառվում է աչքիս առաջ, իսկ ես ոչինչ չեմ կարողանում անել։ Էլ ճար չունեի, զանգեցի ընկերուհուս խորհուրդ տված բախտագուշակին։ Այդ կինն ուրիշ քաղաքում է ապրում։Պատասխանը երկար չսպասեցերց։ Այդ կինն ասաց, որ ուղարկեմ որդուս նկարը։
Երեկոյան նա այնպիսի բաներ գրեց, որ մազերս բիզ-բիզ կանգնեցին։ Այն, որ երեխան մեզ հետ եղել է գերեզմաններում, ես նրան չէի ասել, և այդ կինն ինքը ասաց, որ ինչ-որ մահացած տղամարդ միջամտել է, դրա համար էլ որդիս այսքան վատ է զգում իրեն։Մի խոսքով, նա ինձ աղոթք ուղարկեց, որ կարդամ ջրի մոտ և այդ ջուրը խմացնեմ որդուս գիշերվա ընթացքում։

Ես հետևեցի նրա ասածին, իսկ առավոտյան որդիս արթնացավ և ասաց, որ քաղցած է, իսկ մինչ այդ արդեն 2-3 օր ոչինչ չէր կերել։ Կեր ակրեցի որդուս, իսկ մինչև ցերեկ նա առաջվա նման վազվզում էր ողջ հիվանդանոցի մի-ջանցքով մեկ։ Չգիտեմ, թե ինչպես եղավ դա, բայց իմ կարծիքով դա իսկական հրաշք էր։
