Իմ գործընկերը պատրաստվում էր նշել հերթական տարեդարձը։Ինձ հրավիրեցին կնոջս հետ: Դե, այստեղ ամեն ինչ ինչպես միշտ․ Նվերը գնեցի վերջին պահին, ահավոր նյարդայնացա որոշեցին գոտիներ գնել նրա համար: Տանը կարծես մրցույթ կազմակերպված լիներ, որը կոչվում էր հագնվիրք և հավաքվիր: Առաջադրանքը հաղթա-հարեցի միանգամից:
Բայց կինս դեռ վազում էր բնակարանով մեկ՝ ստեղծելով տոնական սանրվածքի վերջնական տեսքը և փոխելով զգեստը․․․Վերջապես, պատրաստ էինք գնալու: Որոշեցի ստուգել արդյո՞ք ամեն ինչ տեղում է: Եվ հետո հասկա-ցանք, որ կնոջս հեռախոսը չկա:
Կինս առանց երկար մտածելու վերցրեց իմ սմարթֆոնը, հեռախոսի գրքում գտնելով «Սիրելիս» անունը և զան-գահարեց այդ համարով: Գծի մյուս կողմում հաճելի ձայնով կին պատասխանեց:Կինս անմիջապես անջատեց և փակվեց լոգասենյակում՝ ընկնելով հիստերիայի մեջ, փորձում էի նրա հետ խոսել, բայց․․․

Չեմ հասկանում, թե ինչպես էր «սիրելիս» անունով այդ հեռախոսահամարը հայտնվել իմ սմարթֆոնում: Վերջա-պես, ուշքի եկա և որոշեցի նորից զանգահարել նույն համարին․․․Պատասխանեցին
— Խնդրում եմ մի անջատեք — ասաց ծանոթ ձայնով կինը — Ես աշխատում եմ խանութում, դուք այստեղ հե-ռախոս եք մոռացել: Եվ ես չեմ կարող այն բացել կոդը, որպեսզի զանգեմ: Եկեք ու վերցրեք: Կգաք գոտիներիրի բաժին․․․
Եվս կես ժամ փորձեցի կնոջս բացատրել, թե ինչումն է բանը: Նույնիսկ կատուն հասկացավ․․ Եվս մեկ ժամ սպասեցի, մինչև որ նա վերջացրեց իր դիմահարդարումը և դուրս եկավ լոգասենյակից: Այդ ընթացքում ես նույնիսկ հասցրեցի խանութից վերցնել կնոջս այնտեղ թողած հեռախոսը:
Զգույշ եղեք խանութներում, Ձեր կին էլ անիմաստ Ձեզ հետ չվիճի․․․
