Բարձերի մաքրումը շատ կարևոր է առողջության համար: Ստորև ներկայացվում է բարձերի մաքրման արդյունավետ եղանակ, բարձերը կլինեն ինչպես նորը:
Ժամանակի ընթացքում բարձերի վրա հայտնվում են դեղին հետքեր, ներսում կուտակվում է փոշի, նաև անկողնային տիզեր: Հարկ չկա ամեն անգամ նորը գնել կամ քիմմաքրման տալ:
Բարձերը կարելի է մաքրել նաև տնային պայմաններում:

Բարձերին իրենց նախնական տեսքը վերադարձնելու համար կարելի է կիրառել այս եղանակը:
Եվ այսպես, ինչպես ճիշտ մաքրել բարձերը:
- Բարձի երեսները հանել, դրանք պետք է առանձին լվանալ:
- Բարձերը տեղադրել լվացքի մեքենայի մեջ, եթե բարձերը շատ մեծ չափերի չեն կարելի է լվանալ միանգամից երկու բարձ: Լցնել լվացող միջոցը: առանձին բաժակի մեջ խառնել մեկ բաժակ լվացքի փոշի, 1 բաժակ սպիտակեցնող միջոց և կես բաժակ բորաքս:
- Միացնել առավելագույն տաք ջրի ռեժիմ: Պարզաջրման ռեժիմը կրկնել, որպեսզի բարձերը լավ մքրվեն:
- Ահա և վերջ: Կարելի է մեքենայի մեջ նաև թենիսի գնդակներ տեղադրել, որի օգնությամբ բարձերն ավելի փամփլիկ կլինեն:
- Լվանալուց հետո պետք է բարձերը լավ չորացնել:
