Հանդիպում են երկու ընկեր․
-Բա իմացար այ ախպեր, մեր ընկերոջը հիվանդանոց են տարել։
-Ո՞նց, ախր երեկ իրան տեսա միա հատ կուկլա աղջկա հետ
-Հա, իրա կնիկն էլ էր տեսել․․․
*********
Կինը` ամուսնուն.
– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն
արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել:
– Կներես, հարբած էի:
*********
– Ձեզ վրա հարձակվել են դրամի համար և ծանր վնասվածքներ հասցրել:
-Հիշում եք գողի դեմքը,–հարցնում է քննիչը:
– Իհարկե, ով չի հիշի իր կնոջ դեմքը:
*********
– Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում «Լինում է, չի լինում» բառերով:
– Ո՛չ, երբեմն սկսվում են նաև այսպես. «Սիրելիս, ես աշխատանքի վայրում միքիչ գործ ունեմ, կուշանամ»:
