Հարազատ քույրս առանց զգուշացնելու իր ընտանիքի տեղափոխվեց մեր տուն․Նրա ամուսնու երեսից վատ դրության մեջ եմ հայտնվել, չգիտեմ ինչ անեմ․․․

Հարազատ քույրս առանց զգուշացնելու իր ընտանիքի տեղափոխվեց մեր տուն․Նրա ամուսնու երեսից վատ դրության մեջ եմ հայտնվել, չգիտեմ ինչ անեմ․․Սկզբում մի քիչ պատմեմ իմ մասին։ Անունս Ալինա է, 30 տարեկան եմ, ապրում եմ մորս հետ։ Մի քանի տարի առաջ հայրս հեռացավ կյանքից՝ մեզ թողնելով 3-սենյականոց բնակարան։

Երբ փոքր քույրս որոշեց ամուսնա-նալ, մայրս վաճառեց մեր տունը և գումարի 1/3-րդ մասը տվեց քրոջս, քանի որ նրանք պատրաստվ ում էին հի-փոթեքով տուն գնել, իսկ այդ գումարը կբավականացներ կանխավճարին և նույնիսկ բնակարանը վերանորո-գելուն։ Ես ու մայրս էլ 2-սենյականոց նորոգված բնակարան գնեցինք մեզ համար ու սկսեցինք համերաշխ ապրել։

Անկեղծ պիտի ասեմ, որ կցանկանայի ընտանիք կազմել, բայց դե ինչ արած, քրոջս բախտն ավելի շատ է բերել անձնական կյանքի հար ցում, 24 տարեկան է, բայց ամուսին ու որդի ունի, իսկ ես՝ ոչինչ։Այս ամենի մեջ կար մի-այն մի մեծ խնդիր․ քրոջս ամուսինը։ Հարսանի քից հետո մի քանի ամսվա ընթացքում ծախսեց մորս տված գու-մարը՝ նույնիսկ չմտածելով աշխատանքի տեղավորվելու մասին։

Հետո այստեղ-այնտեղ աշխատեց որոշ ժամա-նակ, իսկ երբ կարանտին սկսվեց, այլևս չկարողացավ գործ գտնել, ավելի ճիշտ՝ չցանկաց ավ։ Արդյունքում նը-րանք մնացին առանց գումարի՝ փոքր երեխային գրկին, ու ի՞նչ արեց անպաշտպան խեղճ ամուսինը․․․

Իհարկե առաջարկեց կնոջը տեղափոխվել մեր տուն։Ապրիլ ամիսն էր, երբ աշխատանքից տուն վերադարձա ու տեսա անակնկալը։ Իմ սենյակում դրված էր մանկական մահճակալ, մանկասալյակ, իսկ իմ բոլոր իրերը հյուրա-սենյակ էին տեղափոխվել։Երբ մորս հարցրեցի, թե ինչ է կատարվում, ասաց․

—Երեխաները անտուն են մնացել, հո փողոցում չենք թողնի։ Ոչինչ, որոշ ժամանակ թող մեզ հետ ապ-րեն։ Դու կքնես հյուրասենյակում, իրանք ընտանիք են, ամուսինները չեն կարողանա բազմոցին քնել։

Իմ ոչ մի առարկություն նույնիսկ չցանկացան լսել։ Ասել, որ վիրավորված չէի, նշանակում է՝ ոչինչ չասել։Բայց դա դեռ ամենը չէ։ Ես ու մայրս վաղուց ապրում էինք իմ աշխատավարձով, քույրս չի աշխատում, փոքր երեխա ունի, ամուսիննն էլ․․․ չի կարողանում աշխատանք գտնել։ Բոլորի համար կա գործ, միայն նրա համար չկա։

Ու ապրիլից մինչև հիմա ես իմ 200 000 աշխատավարձով պահում եմ մորս, քրոջս ընտանիքին, կոմունալներն եմ վճարում։ Երբ քրոջս ասում եմ, որ խոսի ամուսնու հետ, ազդի նրա վրա, վերջինս միշտ պատասխանում է․

-Ախր հիմա նրա մոտ դեպրեսիա է, առանց այն էլ խորը ապրումների մեջ է, որ այստեղ ենք ապրում, էլ աշխատելու ուժ էլ չունի։

Հիմա խնդրում եմ մի խորհուրդ տալ․ ինչպե՞ս վարվեմ։ Ուղղակի նրանց դուրս հանեմ տնից, թե մորս առաջար-կեմ վաճառել տունը, ես իմ բաժինը վերցնեմ ու առանձնանամ․․․․ բարդ իրավիճակում եմ հայտնվել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS