Հարսիս հարազատները գյուղում են ապրում․ էն օրը հարսիս նամյոկ արեցի որ տնեցիքին ասի մեզ մի երկու մեշոկ կարտոշկա ուղարկ են էն էլ նենց պատասխան տվեց, որ․․․Հարսս գյուղի աղջիկ ա, իրա հերն ու մերը մի քա նի հողամասեր ունեն, որ համ կարտոշկա են ցանում, գազար, կաղամբ և այլն:

Հիմի էլ քաղաքում ապրելը շատ դժվար ա, ամեն ինչ էնքան ա թանկացել որ նայում ես գներին արդեն վատանում ես: Հա ասենք մարդիկ կան, որ իրանց համար էդ 2 կոպեկը եղանակ չի փոխում, բա էն հասարակ, խեղճ ու կրակ ժողովուրդը ինչ ասի։Էսօր գնացել եմ Մալաթ իայի շուկա առևտուր անեմ։

Գնացի, որ կարտոշկա առնեմ, տեսնեմ հոր գները դրել վրեն նստել են։ Ասում եմ կարողա՞ մի քիչ էժանով տաք, էն էլ չե որ չէ: Հիմա եկել եմ տուն հարսիս նամյոկ եմ անում ասում եմ ձերոնց ասա թող մեզ մի երկու մեշոկ կարտոշկա ուղարկեն ես իրանց փողը տամ, դե ուզ ում եմ հասկացնել տամ որ մեզ կարտոշկա տան համ էլ ձրի, ի վերջո իրանց աղջկա վրա հո չեն ծախի:

Էն էլ հարսս ընենց բան ասեց որ իմ ասածից փոշմանեցի, ասում ա մամ ջան ես ինձ թույլ չեմ տա մերոնց ասեմ ինձ փողով կարտոշ կա տվեք հաստատ ձրի կուղարկեն, համ էլ կարող ա մտածեն մեր վիճակը էնքան վատ ա, որ չենք կարողանում մի քանի կիլո կար տոշկա էլ առնենք, ինչի մտածեն որ իրանց աղջիկը վատ տեղ ա հարս գնացել: Ավելի լավ ա վաղը շուկայից առնենք.
