Անժելա Պերլի հոկտեմբերյան կանխատեսումները, որոնց սպասում էր ողջ աշխարհը. Ինչ սպասել հոկտեմբեր ամսից

Ի՞նչ սպասել հոկտեմբեր ամսից․․․

Աշունը մոտենում է։ Անձրևների ժամանակը եկավ։ Այս եղանակին միայն մի բան ես ուզում․ փաթաթվել տաք ծածկոցով, գրկել կատվին ու տաք շոկոլադ վայելել։ Բայց այս մռայլ ամպերի մեջ պետք չէ կորցնել օպտիմիզմը, քանի որ, ինչպես Անժելա Պերլն է խոստանում, հոկտեմբերը լի է լինելու անակնկալներով։

2019 թվականի հոկտեմբեր ամսվա կանխատեսումները

Խոյ

Հոկտեմբեր ամսին Խոյերին սպասում է հետաքրքիր, դրական առաջարկություն՝ սիրային կամ էլ աշխատավայրում։

Խոյերը մի փոքր երկմտանքի մեջ կլինեն, հնարավոր է տվյալ առաջարկությունն է պատճառը, կամ էլ վերջինս հենց այդ երկմտանքի լուծումը կդառնա։

Ցուլ

Ցուլերի կյանքում կարևոր իրադարձություններ են սպասվում, վերջապես կկատարվի այն, ինչ երկար պլանավորում էին։ Ֆինանսական և անձնական կյանքում համալրումներ են սպասվում։ Եթե վաղուց պլանավորում եք երեխա ունենալ, ապա հոկտեմբերը հենց այդ ամիսն է։

Լարված և հագեցած ամիս է լինելու։ Կարևոր է պահը բաց չթողնել և ճիշտ պահին արագ և ճիշտ որոշում կայացնել։

Երկվորյակներ

Երկվորյակների համար հեշտ ամիս չի սպասվում։ Ճակատագիրը Երկվորյակներին ընտրության հնարավորություն կտա։ Եվ այդ որոշումից շատ բան է կախված և շատ բան կփոխվի։ Եթե դատական գործընթացի մեջ եք գտնվում, ապա այս ամիս այն վերջապես լուծում կստանա։

Խեցգետին

Նրանք կարևոր ինֆորմացիա կստանան։ Կամ ինչ-որ  լավ գաղափար կծնվի նրանց մտքում, որից կյանքում փոփոխություններ կլինեն։

Խեցգետինների կյանքում շատ կարևոր իրադարձություն կլինի, որն անասելի կուրախացնի նրանց։ Տղամարդկանց ֆինանսական եկամուտ է սպասում, իսկ կանանց՝ հղիություն։

Առյուծ

Առյուծներին գործուղում կամ ճանապարհորդություն է սպասում, որից դրական փոփոխություն կլինի։ Հնարավոր է տեղափոխվեն նոր բնակարան կամ նույնիսկ նոր երկիր։ Այդ ճանապարհորդության ընթացքում ինչ-որ մեկը կուղեկցի քեզ։

Սեփական բիզնեսը սկսելու համար լավագույն ժամանակն է։

Կույս

Կույսերը կմասնակցեն որևէ կարևոր մրցույթի։ Պետք է պատրաստ լինեն դժվարություններին, նպատակին հասնելու համար շատ պետք է պայքարել։Երեխաների հետ կապված իրադարձություններ կլինեն, եթե ունեք երեխաներ ձեզ ամբողջովին նվիրեք նրանց կրթությամբ զբաղվելուն։

Կշեռք

Կշեռքները կհանդիպեն իրենց սիրուն։ Իսկ եթե արդեն գտել եք ձեր կեսին, ապա ինչ-որ հաճելի հանդիպում կլինի։ Նրանք կծանոթանան մեկի հետ, ով կփոխի իրենց կյանքը։Հնարավոր է ճակատագիրը նրանց բարդ ընտրության առաջ կանգնեցնի,սակայն դա միայն նրանց օգտին կլինի։

Կարիճ

Շատ հաջող ամիս է սպասվում, կարելի է ասել հոկտեմբերը Կարիճների ամիսն է։ Հնարավոր է ինչ-որ կարևոր ճանապարրհորդություն է սպասվում, որը իրադարձությունների ընթացքը կփոխի։

Կանանց համար հաջող ամիս է հղիանալու համար։

Աղեղնավոր

Եթե ունես երեխաներ, ապա հպարտանալու առիթներ կունենաս։ Հոկտեմբերը հանգիստ կընթանա Աղեղնավորների համար, ոչ մի կարևոր փոփոխություն չի լինի, ինչը կարող է հոգնեցնել քեզ։ Հանգստի ժամանակ գտիր։

Այծեղջյուր

Հոկտեմբերը շատ լավ ամիս է Այծեղջյուրների համար։ Նրանց արժեքավոր գնում կամ նվեր է սպասում։ Ֆինանսական դրությունը շատ լավ կլինի, ինչն էլ կբարձրացնի քո ինքնագնահատականը և սոցիալական դիրքը։

Ինչ-որ նոր բան սկսելու համար կատարյալ ամիս է։ Օգտագործիր շանսդ, աստղերը քո կողմից են։

Ջրհոս

Սեպտեմբերը շատ ծանրաբեռնված և լարված ամիս էր Ջրհոսների համար։ Հիմա հանգստանալու ժամանակն է։ Խնայիր առողջությունդ և շատ մի ծանրաբեռնիր քեզ։

Հնարավոր է հյուրեր ունենան։ Հանգստի համար երկար ժամանակ չես ունենա, քանի որ առջևում դեռ նոր ձեռքբերումներն են։

Ձկներ

Ձները պետք է վերանայեն իրենց կյանքը՝ հարաբերություններ, բինես, աշխատանք։ Հավաքիր ուժերդ և փոխիր կամ պարզապես վերջ դիր այն ամենին, ինչը քեզ անհանգստություն է պատճառում։

Մի մոռացիր առողջությանդ մասին, մի փոքր էլ փոխիր ռեժիմդ։

Ինչպես տեսնում ես, հոկտեմբերը խոստանում է հետաքրքիր լինել։ Շատերին խոստանում է նորություն, համալրում ընտանիքում, ներ եկամուտ։ Այնպես որ պատրաստվի՛ր։ Առա՛ջ, դեպի արկածներ։

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS