Մի անգամ աշխատանքային գործուղման ժամանակ միլիոնատեր Քենեթ Բերին հանկած նկատեց, որ դրամա-պանակն անհետացել է: Միլիոնատիրոջ անվտանգության աշխատակիցը ենթադրեց, որ այն հավանաբար կոր-ցրել է Սան Ֆրանցիսկոյի աղքատիկ քաղաքի փողոցներով շրջելիս:
Նա առաջարկում է՝ միակ տարբերակը այս պարագայում սպասելն է, քանի որ նա, ով գտնի, հնարավոր է կապ հաստատի իրենց հետ, ի վերջո դրամապանակում կան միլիոնատիրոջ բոլոր տվյալները:Մոտ երկու ժամ սպա-սելուց հետո անվտանգության աշխատակիցը ասում է, որ այլևս իմաստ չկա սպասելու, քանի որ սա շատ աղ-քատ քաղաք է, դժվար թե դրամապանակը գտնողը ցանկանա այն վերադարձնել: Սակայն բիզնեսմենը պնդում է, որ ցանկանում է ևս մի քանի ժամ սպասել:
Նրանք մինչև երեկո սպասեցին, սակայն այդպես էլ որևէ լուր չեղավ, բայց միլիոնատիրոջ ներքին ձայնը ստի-պում էր սպասել կրկին:Որոշ ժամանակ անց վերջապես զանգ եկավ հեռախոսին, ով ասաց, որ գտել է դրամա-պանակը և ցանկանում է այն վերադարձնել՝ կանչելով մոտակա փողոցներից մեկը:

Այդպիսով նրանք ուղևորվեցին նշված փողոց, որոնց դիմաց դուրս եկավ փոքրիկ երեխա՝ միլիոնատիրոջ դրա-մապանակը ձեռքին:Միլիոնատիրոջ անվտանգության աշխատակիցը բացելով դրամապանակը ցնցվեց, ամեն ինչ իր տեղում էր, նույնիսկ գումարը՝ չէր անհետացել անգամ մեկ ցենտ:
Փոքրիկ տղան նայելով միլիոնատիրոջը ասաց. պարո՛ն, կարող եմ ձեզանից փոքրիկ գումար խնդրել: Միլիոնա-տերը ժպտալով նայեց երեխային և հարցրեց, թե որքան գումար է անհրաժեշտ նրան:Տղան նրանից խնդրեց ընդամենը մեկ դոլար. պարոն, ես երբ գտա դրամապանակը, գումար չունեի, որպեսզի զանգեի ձեզ, այդ պատ-ճառով ես խանութի տիրոջից եմ վերցրել այդ գումարը և ձեզ զանգել, հիմա ցանկանում եմ իմ պարտքը մարել և տալ մեկ դոլարը:
Միլիոնատերը հուզվեց և ամուր գրկեց երեխային, այդ օրվանից հետո նա մեծ գումարներ ներդրեց՝ դպրոց կա-ռուցելու, որպեսզի այդ շրջանում բոլոր երեխաներն անվճար դպրոց հաճախեն:Դպրոցի բացման ժամանակ նա ասաց. երբեք պետք է չէ մեղադրել այն մարդկանց, ովքեր ապրում են աղքատ քաղաքում, մենք պետք է նրանց հնարավորություն տանք ցույց տալու իրենց բարի սիրտը, կարծում եմ՝ դա ամենակարևորն է:
