Մենք 4 եղբայր ենք, հայրս մեզ լքել է, երբ մայրիկս դեռ հղի էր․․․Ցանկանում եմ, որ նրա մասին բոլորն իմանան։Իմ մայրիկը հրաշք է,
ու հիմա կպտմեմ՝ թե ինչու: Երբ նա հղի էր իր չորրորդ երեխայով, որը պիտի ծնվեր 1 ամսից, հայրիկս նրան հայտնեց, որ իրենից 8
տարով երիտասարդ աղջկա հետ սիրավեպ է սկսել ու ուզում է ամուսնալուծվել: Մայրիկս այդ պահին արդեն 3 երեխա ուներ՝ ներառ-
յալ ինձ, պարզ է, որ չէր աշխատում, ու քոլեջն էլ ամուսնանալու պատճառով ու հորս պահանջով կիսատ էր թողել, այսինքն մասնա-
գիտություն էլ չուներ:

Հայրիկս այդ ժամանակ մեկնեց Ռուսաստան, ու մենք մինչ օրս նրա մասին ոչինչ չենք իմացել: Նա մանկատնից է եղել ու բարեկամ-
ներ չունի, ումից կարող էինք ինչ-որ տեղեկություն ստանալ նրա վերաբերյալ:Ես համոզված եմ, որ այդ օրը մայրիկս ընդամենը 5 րո-
պե է արտասվել ու խղճացել ինքն իրեն, իսկ հետո հավաքել է ուժերն ու ասել.
—Չէ, այսպես չի լինի…
Ու սկսել է պայքարել:Նա ձևակերպել է պետության կողմից տրվող նպաստները, որ կարողանա կերակրել մեզ: 6 ամիս օգնություն
ստանալուց հետո մայրիկս վերջապես կարողացել է աշխատանք գտնել: Նա աշխատում էր օր ու գիշեր՝ երկու տեղ: Այդ օրվան հա-
ջորդող 20 տարիների ընթացքում մայրս նույն ռեժիմով է աշխատել:

Ամեն երեկո նա տուն էր վերադառնում հոգնած ու տանջված, բայց նստում էր յուրա քանչյուրիս կողքին, հետաքրքրվում մեր դասե-
րով, գործերով, ինքնազգացողությամբ:Նա ինձ համար միշտ մեծատառով մարդու վառ օրինակ է եղել:Մայրիկիս կյանքում երբեք ոչ
մի տղամարդ չի եղել հորս գնալուց հե-տո: Ես հաճախ էի լսում, որ ընկերուհիները հետաքրքրվում էին, թե ինչու ոչ մեկի հետ չի հան-
դիպում, չէ որ գեղեցիկ ու երիտասարդ է դեռ, ինչին նա միշտ նույն պատասխանն էր տալիս.
—Բա տղաներիս աչքերին ինչպե՞ս կնայեմ:
Հիմա մենք արդեն մեծ ենք, մենք ենք պահում մեր մայրիկին: Բայց չեմ կարծում, որ մի օր կկարողանանք նրան տալ այն ամենի գոնե
փոքր մասը, ինչն նա ինքն է արել մեզ համար: Նա մեզ չորսիս նվիրել է իր ողջ կյանքը…
