Մենք հшղթելпւ ենք․ Երբեք չէի ասի դա, եթե ինքս վստահ չլինեի․․․Արծրпւն Հпվհшննիսյшնի հզпր խпսքը

«Հիմա մեր վիճակն էլ ավելի լավ է, քան՝ 15 օր առաջ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:Նրա խոսքով՝ այժմ թե՛ մեր ներուժը, թե՛ ինքնակազմակերպումը, թե՛ կառավարումը շատ ավելի լավ վիճակում են. «Ադրբեջանական պսևդոթեզերը, որ սերմանվում են մեզ, մենք դրանք Արցախում չենք տեսնում:

Իմաստ չունի այդ ամբողջ հակաքարոզչությունը: Այն մարդիկ, որ այստեղ ընկել են ադրբեջանական հակա-քարոզչության տակ, որոշակի կամային թուլություններ են դրսևորում, ես ուղղակի ասում եմ՝ մենք հաղթելու ենք, ես վստահ եմ, որ հաղթելու ենք: Ես երբեք չէի ասի դա, եթե ինքս վստահ չլինեի, որովհետև ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը:

Չի կարող էս կամքը, էս էներգիան պարտվի ուղղակի, դա անհնար է: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել, կամ կասկածում են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել էդ տղերքի հետ, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS