Մի անգամ հանդիպելով կայացած մի կնոջ՝ հարցրեցի նրան, թե ո՞րն է իր հաջողության գաղտնիքը․․․

Մի անգամ հանդիպելով կայացած մի կնոջ՝ հարցրեցի նրան, թե ո՞րն է իր հաջողության գաղտնիքը․․․Նա ժպտաց և պատասխանեց.

Հաջողությունը եկավ այն ժամանակ, երբ ես որոշեցի թողնել փոքր մարտերը փոքր ռազմիկների համար:

Ես դադարեցի պայքարել նրանց դեմ, ովքեր բամբասում էին ինձ։

Ես դադարեցի պայքարել տարակարծիք հարազատներիս դեմ …

Ես դադարեցի պայքարել սիրո և ուշադրության համար…

Ես դադարեցի պայքարել տգետների դեմ իմ իրավունքների համար։

Եվ, վերջապես, ես դադարեցի պայքարել, որպեսզի գոհացնեմ բոլորին …Դա, ի դեպ, ամենադժվարինն էր…

Ես այդ պայքարը թողեցի նրանց, ովքեր մարտնչելու այլ պատճառ չունեն…

Ես սկսեցի պայքարել իմ տեսլականի, իմ երազանքների, իմ գաղափարների և իմ ճակատագրի համար:

Այն օրը, երբ ես հրաժարվեցի փոքր մարտերից, այդ օրը ես դարձա հաջողակ և շատ ավելի երջանիկ”:

Ընկերնե՛ր, որոշ մարտեր խլում են ձեր ժամանակը։ Ընտրե՛ք, թե ինչի վրա եք այն վատնում և եղե՛ք ավելի իմաստուն։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS