Մի ամիս առաջ որդիս մեր տուն բերեց մի աղջկա․
-Մայրիկ, ծանոթացիր, Արևիկն է։ Մենք սիրում ենй միմյանց և պատրաստվում ենք ամուսնանալ։ Բայց մինչ այդ որոշել ենք միասին ապրել։
Իսկ ես ինչ, իհարկե ուրախացա, թող միասին ապրեն,եթե սիրում են։ Ինչպես բոլոր մայրերը, ես էլ իմ որդուն մի-այն լավն եմ ցանկանում։
-Որդիս, գնացեք խոհանոց, նստեք, հիմա ձեզ սուրճ կհյուրասիրեմ, իսկ մինչ այդ կհավաքեմ քո իրերը։

-Այսի՞նքն, — զարմացավ որդիս։
Երբեմն ինձ թվում է, որ որդիս ամուսնուս կրնօրինակն է, հաճախ ստիպված եմ լինում միևնույն բանը 4 անգամ ասել, որ հասկանա․
-Հիմա ես կհավաքեմ քո իրերը, որպիսի դու կարողանաս գնալ և ապրել ընտրյալիդ հետ։ Դուք դա եք չէ՞ ուզում։
-Հա, բայց հիմա վարձով տները շատ թանկ են, երկուսս էլ սովորում ենք, դու գիտես։ Մենք ուզում էինք դեռ այս-տեղ ապրել։ Ձեզ նեղություն չենք տա։
Բայց դե ես գիտեմ, ինքս էլ 15 տարի սկեսուրիս հետ եմ ապրել։ Չնայած, որ նա շատ լավ կին էր, մեր հարաբե-րությունները, միևնույնն է, շատ շուտ էին փչացել։

-Արևիկ ջան, դու չես էլ պատկերացնում, թե քեզ հիմա ինչ լավություն եմ անում։ Հավատա, սկեսուրի հետ ապ-րելով՝ դեռ ոչ ոք չի երջանկացել։ Որդիս, փոխվիր հեռակա ուսուցման, աշխատանք գտիր, մի սենյականոց տուն վարձեք և ապրեք միասին, որքան կցանկանաք։
-Արևիկ ջան, որդուս հանդեպ իսկական զգացմունքներ ունես, այնպես չէ՞։ Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կապրեք։
-Հա, հա, բնականաբար, միայն թե միասին լինենք։
-Դե, որդիս, բարով գնացեք, ծնողներիդ էլ չմոռանաս, հաճախ եկեք մեր տուն։ Արդեն մեծ եք, վստահ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։
Դեռ 2 ժամ էլ զրուցեցինք և ես ճանապարհեցի երիտասարդներին, իսկ հետո․․․ առանց դռնից հեռու գնալու՝ նս-տեցի հատակին և սկսեցի բարձրաձայն արտասվել։ Շատ մեծ էր իմ տանը երիտասարդներին թողնելու գայթա-կղությունը․ որդիս կողքիս է, աչքս էլ հարսիս վրա կպահեմ։ Բայց չի կարելի․ մեծ երեխաները պիտի առանձին ապրեն։ Ես իմ գործն արել եմ․ մեծացրել եմ։ Հիմա երեխային բաց թողնելու ժամանակն է։
