Մի կին իր տուն օձ է բերում և սկսում է խնամել նրան: Օձը իրեն հիանալի էր զգում: Բայց մի օր օձը հրաժար-վում է սննդից, նա ոչինչ չէր ուտում: Կնոջ ջանքերը ոչ մի արդյունք չէին տալիս: Կինը օձին տարավ անասնա-բույժի մոտ:Երբ բժիշկը զննեց սողունին, կնոջը մի քանի հարց տվեց: Բժիշկը հետաքրքրվեց արդյոք օձը գիշերը պտտվում է կնոջ մարմնի շուրջը:

Կինը պատասխանեց, որ իսկապես օձը ողջ գիշեր փորձում է գրկել իրեն և կինը մտածում է, որ նա իր երախ-տագիտությունն է հայտնում կնոջը:Մինչդեռ բժշկի եզարակացությունը սարսափեցրեց կնոջը. օձը պատրաստ-վում էր ուտել կնոջը:Օձը հրաժարվում էր սննդից, որպեսզի ստամոքսում տեղ ազատվի խոշոր կերի համար:

Գալարվելով նրա մարմնի շուրջ օձը փորձում էր հականալ իր «համեղ պատառի» չափը: Այս պառմությունը խո-րը իմաստ ունի: Հաճախ ընկերները, որոնք մեզ ժպտում են և մեզ հետ են ողջ ժամանակ, կարող են դավաճանել մեզ: Մի վախեցեք իրական թշնամուց, վախեցեք ընկեր ձևացող թշնամուց, վերջինիս հարվածը շատ խորն է լինում և կարող է սպանել:
