Մի տղամարդ վթարի է ենթարկվում և նրան տեղափոխում են հիվանդանոց․ Նա զանգում է նախկին կնոջը․․․

Մի տղամարդ ենթարկվել էր վթարի։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց՝ գյուղից բավականին հեռու, քաղաք։ Եվ նա չարահատյալ զանգեց նախկին կնոջը, ու հետ շատ վատ հարաբերություններ ուներ․ մի քանի դատական գործընթաց էր եղել՝ երեխայի հարցով, գումար չէր տալիս նախկին կնոջը, որ ստիպի նրան ընդունել իր պայմանները։ Եվ ընդհանրապես, այդ ինքն էր լքել կնոջն ու երեխային՝ հեռանալով տնից։

Ուզում էր ազատ դառնալ, տարբեր կանանց հետ հանդիպել։ Եվ հիանալի էր ապրում իր քոթեջում, մինչև որ չենթարկվեց վթարի։Պարզվեց, որ մարդ չկա, ում կարող է զանգել։ Ծնողները ծեր են, ոչ մի բանով օգնել չեն կարող, իմանալավ որդու մասին՝ կբռնեն սիրտը ու մի քանի բուռ դեղ կխմեն։ Ընկերները․․․ չկան իսկական ընկերներ։ Ամեն մեկն իր ընտանիքն ունի։ Չնայած որ բոլորն էլ պնդում էին, որ լավ է անում, ճիշտ է անում, որ պատժում է նախկին կնոջը ու երեխային գումար չի տալիս։

Քաղաք, որտեղ ծանոթներ չկան․․․ այն աղջիկներն էլ, ում հետ լավ ժամանակ է անցկացրել, միայն կասեն․

—Շուտ առողջացիր․․․ ինչ վատ բան է եղել։

Դա պարզից էլ պարզ է։

Դե նա էլ ստիպված զանգեց նախկին կնոջը․

-Մար, ես վթարի եմ ենթարկվել։ Հիվանդանոցում եմ։ Ուղղակի որոշեցի ասեմ, գուցե ողջ չմնամ։ Կներես, որ անհանգստացրեցի։ Որդուս կհամբուրես։

Մարիամն էլ, բնականաբար, եկավ։ Բայց շատ շուտ չհասավ, չէ որ նախկին ամուսինը բաժանվելիս մեքենան վերցրել էր իրեն։ Մարիամը սկզբում ավտոբուս էր նստել, հետո երթուղային․․․ Պալատ մտավ ավելորդ քաշով, միջին տարիքի հոգնած ու տանջված մի կին, պայուսակներով, բերել էր կոտլետ ու արգանակ։

Իսկ նախկին ամուսինը գրեթե անգիտակից վիճակում էր, սնվել ինքնուրույն չէր կարողանում։Բայց նա ոտքի կանգնեց։ Երկար ժամանակ էր պետք վերականգնվելու համար, բայց ստացվեց։ Հիմա ապրում է իր Մարիամի հետ։ Ամենամտերիմ, հավատարիմ ու հարազատ մարդու հետ։ Գոյություն ունի կապ, որն ավելի ուժեղ է, քան սերը։ Դա ճակատագրական կապն է։

Պետք է մտածել, թե մենք ում կզանգենք, եթե ինչ-որ վատ բան լինի։ Ով կգա ավոտոբուսով ու արգանակ կբերի։ Ով օր ու գիշեր կնստի մեր մահճակալի կողքին։ Եվ այդ մարդուն չի կարելի նեղացնել, ինչ էլ լինի։ Եվ պետք է պատրաստ լինել, որ գուցե նա ունենա մեր օգնության կարիքը․․․ գուցե պետք լինի շտապել նրան օգնության՝ թեկուզ և վերջին 100 դրամը ծախսելով․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS