Մի օր երեկոյան թակեցին դուռը․ Բացելով այն՝ կինը տեսավ երեք ծերունիների, սպիտակ երկար մորուքներով․․․ Իմաստուն առակ
բոլորի համար։Կինը դուրս եկավ տանից և բակում տեսավ երեք ծերունի, սպիտակ երկար մորուքներով:Նա նրանց չէր ճանաչում,
բայց ասաց.
-Ես ձեզ չեմ ճանաչում, բայց ճանապարհից եք գալիս հոգնած ու քաղցած կլինեք, համեցեք տուն:

-Ամուսինդ տա՞նն է, -հարցրին նրանք:
-Այո,- սիրալիր պատասխանեց կինը:
-Մենք չենք կարող երեքով միասին մտնել տուն:
-Ինչու՞, — զարմացավ կինը, — չէ՞ որ դուք միասին եք եկել:

Ծերունիներից մեկն ասաց․
-Իմ անունը Հարստություն է,նրան Հաջողություն են ասում,իսկ երրորդին կոչում են սեր:Մտիր տուն և ամուսնուդ հարցրու,թե մեզա-
նից որին նա կուզենար տեսնել իր տանը:
Կինը մտավ տուն և պատմեց ամուսնուն: Ամուսինը ուրախացավ և ասաց կնոջը, որ ներս թողնի Հարստությունը, վերջապես կհար-
ստանանք, բայց կինը հակառակվեց՝ ասելով, որ ավելի լավ է տանը
-Հաջողություն լինի, որն էլ հարստություն կբերի ու նրանք սկսեցին վիճել:
Նրանք երեխաներ չունեին և տարիներ առաջ մի աղջիկ երեխա էին որդեգրել: Նա լսում էր ծնողներին: Մոտեցավ նրանց ու ասաց.
-Հայրիկ, մայրիկ, թող ներս գա Սերը, նա իր հետ կբերի և հաջողություն և մենամեծ հարստությունը՝ համերաշխություն:

Կինը դուրս եկավ և ներս հրավիրեց Սեր անունը կրող ծերունուն:Նրա հետ միասին տուն մտան մյուս երկու ծերունիները: Կինը զար-
մացած նայեց նրանց:
Հիշիր, մեզ միշտ առաջնորդում է Սերը, որտեղ սեր կա, այնտեղ միշտ կլինի և Հարստություն և Հաջողություն:
