Մորս և սկեսուրիս ծնունդը նույն օրն է․Ես չկարողացա գնալ մորս ծնունդին,քանի որ ամուսնուս հետ գնալու էի սկեսուրս խնջույքին,
իսկ մայրս դրա համար նեղացավ ինձանից․․․Անցյալ շաբաթ տոնում էինք սկեսուրիս ծննդյան օրը: Նրան մեր ընտանիքի կողմից մուլ-
տիեփիչ նվիրեցինք, որի մասին սկեսուրս վաղուց էր երազում:
Իսկ մայրիկս նեղացավ, որ իրեն շնորհավորելու էի գնացել միայն հաջորդ օրը:Մայրիկս չի ուզում ընդունել, բայց իմ ու նրա հարաբե-
րություններն իսկապես բարդ են: Սկեսուրիս հետ ավելի մտերիմ ու ջերմ եմ, քան նրա: Մանուկ հասակում շատ էի զգում մորս ուշա-
դրության կարիքը, բայց ստիպված եմ եղել սովորել ապրել առանց դրա, առանց մայրական օգնության ու աջակցության: Նա միշտ
ինձանից ավելի կարևոր գործեր ուներ, և մորս դաստիրակությունը կայանում էր հետևյալում.երեկոյան ստուգում էր դասերս և բար-
կանում, եթե որևէ գործ չէի արել:

Իմ ոչ մի հանդեսին, մրցույթին մայրս ներկա չի եղել: Միակ պաշտպանս տատիկս էր, բայց նա վաղուց չկա:Համալսարան չկարողա-
ցա ընդունվել անվճար ուսուցման, և մայրս հրաժարվեց վճարել վարձս: Ստիպված եղա դպրոցից հետո 1 տարի աշխատել, գումար
հավաքել, որ կարողանամ վճարել առաջին կուրսի վարձը: Հետո աշխատում էի երեկոյան ժամերին, որպեսզի երկրորդ կուրսի վարձը
հավաքեմ:
Երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Մենք շատ քիչ էինք հանդիպում, երբ նա տարավ ինձ
իրենց տուն՝ ծնողների հետ ծանոթացնելու: Ես այդ օրը առաջին անգամ զգացի, թե ինչ է նշանակում ընտանեկան ջերմություն: Սկե-
սուրս ինձ գրկաբաց ընդունեց: Նա ինձ հաճախ էր զանգում, կանչում իրենց տուն, մինչ ընկերս աշխատանքի էր: Ինձ իր պատրաս-
տած համեղ ուտեստներից էր հյուրասիրում, զրուցում էինք, կիսվում, պատմում:
Նրա հետ այնքան լավ էր. կարծես հարազատ մայրս լիներ:Արդեն 6 տարի է, ինչ ամուսնացած եմ: Թեպետ ամուսնուս ծնողներից ա-
ռանձին ենք ապրում, միևնույնն է, շատ մտերիմ ենք, հաճախ ենք հնադիպում: Իսկ մայրս հիմա այլևս առաջվանը չէ, տարիքն իրենն
անում է: Ու հիմա հիշել է, որ դուստր ունի: Իսկ ես չեմ կարողանում նրա հետ լավ հարաբերություններ ունենալ, որովհետև մանկութ-
յանս դառը հուշերը թույլ չեն տալիս:

Մորս ու սկեսուրիս տարեդարձը նույն օրն է: Ու անցյալ շաբաթ ես ամուսնուս ու որդուս հետ միասին գնացի սկեսուրիս շնորհավո-
րելու, իսկ մորս տուն հաջորդ օրը գնացի: Նա նեղացած էր. ասաց, որ իր կոլեգաներն ու ընկերուհիներն էին եկել, ու բոլորը հետաքր-
քրվում էին, թե ես ինչու ներկա չեմ: Այսինքն նա անհանգստանում է նրա համար, թե ինչ կմտածեն ուրիշները: Նրան հետաքրքիր չէ,
թե ես ինչու եմ ընտրել սկեսուրիս, այլ ոչ թե իրեն:Անկեղծ ասած, շատ բարդ է: Բայց կյանքում այսպես էլ է լինում. լրիվ օտար մարդը
կարող է փոխարինել անգամ ամենահարազատին:
