Ես որոշեցի կիսվել իմ պատմությամբ, չեմ ներկայանում, ավելոչդ մեկնաբանություններից զերծ մնալու համար: Պարզապես ուզում եմ կիսվել:Ես ամուսնացած էի շուրջ 4 տարի: Առաջին ամիսների ընթացքում չէի մտածում հղիության մասին, բայց հետո այդ հարցը սկսեց ինձ անհանգստացնել, ես չէի հղիանում:
Ամուսնուս մայրը ի զարմանս ինձ երբեք խոսք չէր բացում, ես էլ մտա ծում էի, որ հաս կացող կին է, չի ուզո ւմ ավելորդ ան գամ ինձ հիշեցնել դրա մասին, ինձ մեղ ավոր էի զգում:Ես գնացի, ստո ւգվեցի, ինձ մոտ ամեն ինչ նորմալ էր: Երբ խնդրեցի ամուսնուս գնալ ստուգվել, նա սկսեց ինձ հետ վիճել, մայր ու որդի այնպիսի աղմուկ բարձրացրին, որ ես այլևս այդ մասին չխոսեցի:Երկու տարի անց, շատ պատահական գտա ամուսնուս բժշկական եզրակացությունը: Թվեր էին գրված, ինչ որ տերմիններ էին:Չգի տեմ ինչու իմ մեջ կասկած առաջացավ, մինչ այդ երբեք ամուսինս չէր խոսել որևէ հիվանդության մասին:
Ես այդ թղթերը տարա ու ցո ւյց տվեցի բժշկին: Նրա պատաս խանից ես ապշած մնացի, փաս տորեն ամուսինս չէր կարող երեխա ունենալ և ինքը շատ լավ գիտեր այդ մասին, ու ոչինչ չէր ասում, երբ ես հետազոտվում էի ու տան ջվում, փորձելով հասկանալ մեր երեխա չունենալու պատճառը:Ես որոշեցի ոչինչ չասել: Բայց տեղս չէի գտնում այդպես խաբված լինելու պատճառով: Անցան օրեր, ես շատ տխուր էի:

Մի օր պատա-հաբար լսեցի սկեսուրիս զրույցը հարևանուհու հետ: Վեր ջինս նրան հարցրեց, թե ինչու որդին երեխա չի ունենում, սկեսուրս պատասխանեց.«Հարսս չբեր է, աստված մեզ անիծել է, բայց հո տանից դուրս չենք գցելու, ոտքը կոտրվեր մեր տուն հարս չգար»:
Ես մոտեցա նրանց ու միջամտեցի նրանց զրույցին.
-Այդ ո՞վ է չբեր, ինչպես կարող է երեխա ունենալ ամուլ տղամարդու կինը, և դու դեռ հարսիդ անունն ես պախարակում, քաջ իմանալով պատճառը:
Ու բժշկական թղթերը դրեցի նրա առաջ ու ասացի.
-Հիմա էլ պատմիր, թե ոնց եք ինձանից թաքցրել ճշմարտո ւթյունը, ոտքս կոտրվեր ու ձեր տուն հարս չգայի:
Հավաքեցի իրերս ու հեռացա, այլևս չէի կարող ապրել այդ տանը:
