Որդիս ինձ ներել է, իսկ ես մինչև օրս չեմ կարողանում ինձ ներել․․․Ինչպե՞ս կարող էի սեփական ձեռքերով փչացնել որդուս կյանքը։
Իմ անունը Անահիտ է, 65 տարեկան եմ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ: Հույս ունեմ, որ այն ձեզ կսովորեցնի չխառնվել
ձեր երեխաների կյանքին:Ես ունեմ դուստր և որդի: Աղջիկս ամուսնացած է, սպասում է իր երկրորդ բալիկին:
Իսկ որդուս կյանքը ոչ մի կերպ չի դասավորվում:Ամեն ինչ սկսվեց նրանից,որ որդիս ծանոթացրեց իր ընտրյալի հետ, սակայն նա ինձ
առաջին իսկ հայացքից դուր չեկավ: Այդ կինը որդուցս երեք տարով մեծ էր, հասարակ ընտանիքից, ես փորձում էի որդուս համոզել,
որ այդ աղջիկն իրեն հարմար չէ, բայց նա ինձ չլսեց:Ամուսնացան, իսկ ես նույնիսկ հարսանիքին չգնացի:

2 տարի նրանք ուրիշ քաղաքում ապրեցին, այդ ամբողջ ընթացքում մենք 3 անգամ ենք խոսել հեռախոսով:Իսկ հետո էլ որդիս վերա-
դարձավ տուն. նրանք ամուսնալուծվել էին:1 տարի անց նա սկսեց ուրիշ կնոջ հետ հանդիպել: Արտաքիքնից բարի և հմայիչ աղջիկ
էր, բայց հետո իմացա, որ նա աղանդավոր է:
Ես որդուս կտրուկ ասացի, որ նրանք չպետք է ամուսնանան, քանի որ այդ աղջիկը կքայքայի որդուս ուղեղը:Որոշ ժամանակ անց որ-
դիս ինքնակամ դուրս եկավ աշխատանքից, սկսեց ամեն օր խմել…ես մոլորության մեջ եմ: Գիտակցում եմ, որ ես եմ մեղավորը, բայց
հիմա էլ չեմ կարողանում ինչ-որ բան փոխել: Ես ինքս փչացրեցի որդուս կյանքը…

37 տարեկանում նա ոչինչ չունի. ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ աշխատանք…Նրա նախկին կանայք արդեն վաղուց ամուսնացել են, ե-
րեխաներ ունեցել…Չգիտեմ, ինչպես վարվեմ, ինչ անեմ…
