ՌԴ ՊՆ-ն հшյտնել է Ղшրш բшղпւմ հրшդш դшրի ռեժիմի шռш ջին խшխտման մшսին

Լեռնային Ղարաբաղում հրադադար ռեժիմը ռազմական գործողությունների ավարտից և ՌԴ խաղաղապահ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո առաջին անգամ խախտվել է: Այս մասին ТАСС գործակալութ-յուն փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսաներեք դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք»,- ասվում է տեղեկագրում։

Տեղեկացնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողա-կան գործողությունները Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS