Տղաս ու հարսս նոր գնացին, մի անջատի մի բան պատմեմ․․․Ականջ դնելու սովորություն չունեմ, բայց որոշեցի լսել սկեսուրիս ու նրա ընկերուհու հեռախոսազրույցը․ Անկեղծ ասած շոկի մեջ եմ։Մոտ 1 ամիս առաջ էր, ամո ւսնուս հետ նոր էինք վերա դարձել տուն. նրա ծնող ներին հյուր էինք գնացել: Երեկոն անցել էր սովո-րականի պես. նստե ցինք, սուրճ խմեցինք, եկանք տուն:

Ինձ թվո ւմ էր, որ բոլորը գոհ են, ամեն ինչ լավ է անցել, սկեսո ւրս շատ ուրախ ժպտում էր, կատա կում:Արդեն կես տարի ամո ւսնացած ենք, և այս ամ բողջ ընթաց քում ոչ մի ան գամ որևէ տհաճ խո-սակցություն սկեսուրիս հետ չի եղել, մեր ընտանիքում էլ ամեն ինչ լավ է:
Ամուսինս շինարարության ոլորտում է աշխատում, ես էլ անցյալ տարի եմ ավարտել, հիմա պոլիկլինկայում եմ աշխատում, և այն-քան էլ շատ չեմ վաստակում: Մեր ընտանիքի հիմնական ֆինանսական պատասխա նատվությունն ամո ւսնուս վրա է: Այդ օրը ե-կանք տուն, հանեցի վերարկուս, տեսա, որ սկեսուրս է զանգում: Մտածեցի, երևի ինչ-որ բան ենք այնտեղ մոռացել, զանգել է, որ զգուշացնի: Հան կարծ լսեցի.
-Գոհար, Գոհար…որդիս և ՆԱ նոր գնացին: Սպա սիր մի բան պատմեմ…

Իսկ ես Աննա եմ, և այդ պահին չկարողացա զսպել հետաքրքրասիրո ւթյունս և որոշեցի ոչինչ չասել: Սկեսուրիս լսողությունն այն-քան էլ լավ չէ, և նա չնկատեց էլ, որ ձայն չեմ հանել:-Այ քեզ հարս:Ապրում են որդուս հաշվին,նա էլ ձևացնում է,իբր աշխատում է,բայց գումար չունի: Երեխայի հույս էլ դեռ չկա:
Չնա-յած, հիմա լավ ֆիգո ւրա ունի, բայց որ մի երեխա ունենա, այնքան կգի րանա, որ էլ չի լինի կարգի բերել մարմինը: Ակնհայտ է, որ գիրա նալու հակում ունի: Խեղճ որդիս էլ պիտի ստիպված ապրի հետը:Լավ, էտ հեչ… բայց հետը խոսելու թեմա էլ չկա, անհետա-քրքիր մարդ է, թե որդիս ինչպես է հետը ապրում…Լսեցի այդքանը և անջատեցի: Այլևս չէի կարող լսել: Ամո ւսնուս ոչինչ չասացի, ամբողջ գիշեր պառկած մտածում էի, թե նա ինչու է նման կերպ արտահայտվում իմ մասին: Առավոտյան զանգեցի քրոջս, նա էլ ասաց.

-Ոչինչ, ձևացրու, իբր ոչինչ չի եղել: Երբ երեխաներ ունենաս, կհաս կանաս, որ նրանք քեզ համար լավագույնն են: Քեզ կթվա, որ քո որ դուն ոչ ոք ար ժանի չէ:
Հեշտ չէր, բայց ընդունեցի քրոջս ասածը, համաձայն եմ նրա հետ: Այս ընթացքում փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել սկե սուրիս հետ, քանի որ գիտեմ, որ ես էլ իրեն դուր չեմ գալիս, բայց նա ինձ դա ցույց չի տալիս:
