Փեսա, այստեղ ասողը ես եմ, այլ ոչ թե դու․․․Զոքանչս փորձեց ինձ վատ դրության մեջ դնել հյուրերի առաջ, սակայն չէր մտածել, որ
իմ կողմից նման պատասխան կստանա։Իմ անունը Անդրեյ Է: Ընտանիքս ինձ համար ամենակարևորն է։ Իմ հայրը ինձ նման արժեք-
ներով է դաստիարակել։ Նա միշտ ասել է, որ աշխարհում ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել ընտանիքից և հարազատներից։ Նա
միշտ օգնել է հարազատներին ինչպես ֆինանսապես, այնպես էլ մարդկային առումով ։Դժբ ախտաբար, հայրս մահացավ, բայց նրա
արժեքները հավերժ մնացին ինձ հետ ։

Երիտասարդ տարիներին ես փորձեցի հասնել հաջողության և ֆինանսական կայունության:Դա իզուր չէր ։ Երբ հայրս մահացավ, ես
դարձա ընտանիքի ղեկավար։Հիմա ես լիովին ապահովում եմ իմ մորը և թույլ չեմ տալիս նրան աշխատանք փնտրել ։ Ես կարծում եմ,
որ ֆինանսական կայունությունը ընտանիքում բացառապես տղամարդկանց պարտականությունն է։Այս պահին ես 35 տարեկան եմ։
Արդեն տասը տարի է ամուսնացած եմ։ Իհարկե, անմիջապես կարելի է կռահել, որ իմ կինը չի աշխատում: Ես լիովին ապահովում եմ
ընտանիքս ՝ անհրաժեշտ ամեն ինչով ։Երբ կնոջս մայրը թոշակի անցավ,ես նրան առաջարկեցի թողնել աշխատանքը, քանի որ ցան-
կանում էի հեշտացնել նրա կյանքը:
Ես աշխատում եմ նավթային արդյունաբերության ոլորտում։ Աշխատում եմ ղեկավար պաշտոնում, գործուղումների այլևս չեմ գնում,
մշտապես գտնվում եմ քաղաքում։Ես ներկա եմ յուրաքանչյուր ընտանեկան տոնի:Իհարկե, բոլոր տոնակատարություններն անցնում
են իմ հաշվին։ Ուստի, հարազատներս սիրում են գալ մեզ մոտ տոներին:Ես երբեք չեմ ափսոսում գումար, քանի որ ընտանիքս կարե-
վոր է ինձ համար: Սակայն զոքանչս վերջերս շատ հաճախ է սկսել նման տոնակատարություններ կազմակերպել։ Ես նույնիսկ վճա-
րել եմ նրա հեռավոր հարազատների տարեդարձների համար, որոնց հետ ընդհանրապես կապ չունեմ ։

Եվ ահա մի օր իմ զոքանչը չափից շատ ալկոհոլ խմեց և սկսեց վիճել իր քրոջ հետ ։ <<Այս ընտանիքում ես եմ գլխավորը։ Ես ծնել եմ
այնպիսի դուստր, ով կարողացել է հարուստ ամուսին գտնել: Դա ապացո ւցում է, որ աշխարհը կառավարում են կանայք,այլ ոչ թե
տղամարդիկ>>,- ասաց զոքանչս։ Ես ցնցված էի նման պահվածքից և խնդրեցի նրան հանգստանալ, ինչին զոքանչս պատասխանեց:
<<Լռիր, քեզ ոչ ոք թույլ չի տվել խոսել: Այստեղ ես եմ գլխավորը:>>
Այդ ժամանակ իմ համբերությունը մոտեցավ իր ավարտին, և ես ասացի նրան: <<Այստեղ գլխավոր չկա, բոլորս հավասար ենք ։ Քեզ
գլխավոր համարելու համար գոնե պետք է բնակարան գնեիր բոլոր նրանց, ովքեր այստեղ ներկա են ։ Դու ապրում ես իմ հաշվին: Ես
վճարում եմ քո բոլոր առողջա րանների տոմսերի և այլ քմա հաճույքների համար,ուստի ավելի լավ է լռես:>> Հաջորդ օրը զոքանչս
զանգահարեց և նե րողություն խնդրեց, բայց իմ մեջ տհ աճ նստվածք մնաց այս իրադարձությունից հետո:
