Քահանայի որդին բաժանում էր Աստծո մասին թերթիկներ՝ չնայած անձրևոտ սառը եղանակին․․․ նա պնդում էր, որ մարդիկ պիտի իմանան Աստծո մասին նույնիսկ սառը օրերին

Փոքր տղան տաք հագնվեց, հետո ասաց հորը․

—Հայրիկ, դու պատրա՞ստ ես։

—Ինչի՞ն եմ պատրաստ, տղաս։

Երեխան զարմացած նայեց հորն ու ասաց․

—Հայրիկ, արդեն ժամանակն է, գնանք թերթիկները բաժանելու, մարդիկ պիտի իմանան Աստծո մասին՝ նույնիսկ անձրևոտ օրերին։

Հայրը պատասխանեց, որ չի ուզում այդպիսի եղանակին տանից դուրս գալ։ Տղան հուսահատված հարցրեց․

—Հայրիկ, թույլ կտա՞ս ես միայնակ գնամ։ Խնդրում եմ։

Հայրը մտածեց մի քանի վայրկյան, իսկ հետո ասաց․

—Գնա, միայն թե զգույշ եղիր։ Ահա թերթիկները։

11-ամյա տղան վերցրեց Աստծո մասին թերթիկները ու դուրս եկավ տնից։ Նա քայլում էր գյուղի փողոցներով ու բաժանում թերթիկներն անցորդներին։ Անձրևի տակ 2-ժամանոց զբոսանքից հետո երեխան կանգ առավ ու նայեց շուրջը․ 1 թերթիկ էր մնացել, իսկ մարդ ընդհանրապես չկար։ Արդեն մութ էր, բոլորը տուն էին վերադարձել։

Վերջապես տղան պտտվեց, որ հեռանա, սակայն կարծես ինչ-որ բան նրան ստիպեց կանգ առնել։ Նա մոտեցավ փողոցի առաջին տան դռանը ու սկսեց թակել, զանգը տալ։ Երկար ժամանակ ոչ ոք չէր բացում, բայց տղան չէր դադարում թակել։

Ի վերջո դուռը բացվեց։ Մի կին էր՝ շատ տխուր հայացքով․

—Քեզ համար ի՞նչ կարող եմ անել, տղաս։

Երեխան ուրախությունից փայլող աչքերով տվեց կնոջը վերջին թերթիկը ու ասաց․

-Ներեցեք, եթե տխրեցրի ձեզ, պարզապես սա ուզում էի տալ ձեզ ու ասել, որ Աստված սիրում է ձեզ։

Կինը շնորհակալություն հայտնեց ու օրհնեց տղային։Հաջորդ կիրակի օրը քահանան պատարագ էր մատուցում։ Վերջում մի կին կանգնեց ու ասաց, որ ուզում է կիսվել իր հետ տեղի ունեցածով․

-Այս եկեղեցում ինձ ոչ ոք չի ճանաչում։ Ես երբեք այստեղ չեմ եղել, ավելին, դեռ մի քանի օր առաջ չէի հավատում Աստծո գոյությանը։ Ամուսինս հեռացել է կյանքից մի քանի ամիս առաջ, ես միայնակ եմ մնացել։

3 օր առաջ ես որոշել էի կյանքիս վերջ տալ, արդեն պատրաստել էի աթոռն ու պարանը։ Այդ օրը անձրևոտ էր, տխուր ու մռայլ․․․ Ապրել չէի ուզում․․․Երբ ես պարանը կապում էի պարանոցիս, իմ դռան զանգը տվեցին։ Ես որոշեցի սպասել, մինչ կգնան ու շարունակել իմ գործը, սակայն անսպասելի հյուրս շատ համառ էր։ Ես սպասում էի, որ գնան, բայց շուտով այլևս չկարողացա անտեսել զանգն ու թակոցը։

Հանեցի պարանը ու իջա․ դռան առաջ կանգնած էր մեծ փայլուն աչքերով հրաշամանուկ, նա ժպտալով նայեց ինձ ու ասաց, որ Աստված սիրում է ինձ․․․ Այդ խոսքերը հասան սրտիս․․․ ջերմացրեցին ինձ․․․ Ես տեսա, որ տղան իմ տան մոտից քայլեց դեպի այս եկեղեցին․․․

Հետո ես գնացի ներս, աոթռը դրեցի իր տեղը, իսկ պարանը գցեցի աղբը, քանի որ այն ինձ այլևս պետք չէ․․․Եկեղեցում բոլոր ներկաներն արտասվում էին․․․Քահանան մոտեցավ առաջին նստարանին նստած իր այդքան մեծ սրտով փոքրիկ որդուն, գրկեց նրան ու սկսեց լացել․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS