Ալավերդիում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալավերդիում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթի ավարտին արտառոց միջադեպ արձանագրվեց: Ալավերդցի կանանցից մեկը Նիկոլ Փաշինյանից վերցրեց բարձրախոսն ու սկսեց բողոքել իր և իր հարևանների բնակարանային անտանելի պայմաններից, ջրի բացակայությունից, իշխանությունների կեղծ խոստումներից:

Նրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում քայլ առ քայլ պետք է լուծվեն խմելու ջրի խնդիրները: Նա նաև հաստատեց, որ Հայաստանում մինչև 2024 թվականը ջրի սակագնի թանկացում տեղի չի ունենալու:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS