Ահա այսպես է իշխանությունը պատկանում մեր փոքրաթիվ ժողովրդին.

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Հետաքրքիր է` սա ՔՊ-ի, «Իմ քայլի» որոշումն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի անձնական և մասնավոր որոշումն է: Հարցն այն չէ, թե Հայաստանում որքան մարդ կցանկանար ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկուզ հեռահար ծրագիր ունենալ: Հարցն այն է, որ սա կատեգորիկ և վերջնագրային պատասխան է, որոշման արդյունքի պատասխան է: Քննարկվել և որոշում ընդունվել է:

Որտե՞ղ, և ինչպիսի՞ն է որոշում ընդունելու մեխանիզմը: Դրանք պիտի քննարկվե՞ն ԱԺ պատգամավորների, կամ գոնե «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների, կամ գոնե կառավարության անդամների հետ, թե այսպիսի որոշումերը միանձնյա են ընդունվում:

Այսպե՞ս է իշխանությունը պատկանում մեր փոքրաթիվ ժողովրդին»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS