Ահա թե ինչպես փոքրիկ Արփինեն և Աշոտ Փաշինյանը զվարճանում երդմնակալության արարողությունից հետո: Տեսանյութ

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի երդմնակալության արարողությունը:

Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամը, սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել եղբոր հետ տեսակցությունից՝ դրանց կից գրելով՝  «Աշոտիկսսսս»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի փոքր դուստրը՝ Արփին, Աշոտի հետ ավելի շատ ժամանակ է անցկացրել ու նույնիսկ միասին ջրային ատրակցիոն-կարուսել են նստել:

Այս մասին տեսանյութ է տարածել ՀՀ վարչապետի կինն՝ Աննա Հակոբյանն ու գրել. «Աշոտի երդմնակալությունից ուշացանք, բայց Ստեփանակերտում զբոսնեցինք, Արփին կառուսելներ նստեց, Աշոտից մի քիչ կարոտն առավ»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS