10-ամյա հայուհին հիացրել է Ռուսաստանի մանկական «Ձայն»-ի մարզիչներին…
Աբխազիայի Սուխում քաղաքից Մոսկվա մեկնած 10 տարեկան Սառա
Աբրահամյանը մարտի 16-ին, մասնակցեց ռուսական Առաջին ալիքի եթերով
հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» նախագծի «կույր լսումներին» և իր ձայնով ու
տեսքով հիացրեց ժյուրիի անդամներին։
Նա երգեց Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգը: Ժյուրիի երեք անդամներից երկուսը՝ Վալերի Մելաձեն ու Բաստան, շրջվեցին` տեսնելու իրենց
հիացրած աղջկան։