Ժողովրդական հավատալիքները հարյուրավոր տարիների պատմություն ունեն: Դրանք սերնդեսերունդ փոխանցվում են, սակայն որքանո՞վ են դրանք խելքին մոտ:
Այսօր ձեզ համար առանձնացրել ենք ամենաանհեթեթ հավատալիքները, որոնց այսօր էլ դեռ շատ մարդիկ հավատում են: Հավատալիքները համեմված են Goodinfo-ի հումորային մեկնաբանություններով))
Չի կարելի ուտել հայելու առջև: Ըստ հավատալիքի, հայելու առաջ ծամողը կարող է կորցնել հիշողությունը, գեղեցկությունը:
Իսկ առհասարակ ու՞մ մտքով է անցել ուտել հայելու առաջ, կամ ինչպե՞ս են հանգել եզրակացության, որ հենց հայելու առաջ ուտելը կամ ծամելն է եղել հիշողության կորստի պատճառը: Իսկ գեղեցկությունը կորցնելու համար հասկանալի է, դե եթե մարդն այնքան է ուտում, որ անգամ հայելու առաջ է ինչ-որ բան ծամում, բնական է գեղեցկությունն էլ կկորցնի, մի բան էլ ավել …))
- Չի կրելի գիշերը նայել հայելու մեջ: Հավատալիքի համաձայն, դա կարող է հոգեկան խանգարման պատճառ դառնալ:
- Հոգեկան խանգարում ավելի շուտ կարող ես առավոտյան ստանալ, երբ քեզ նոր քնից արթնացած տեսնում ես հայելու մեջ))
- Չի կարելի նախօրոք նշել ծննդյան օրը, նաև նախապես շնորհավորել:
- Իսկ իմաստը ո՞րն է նախօրոք նշելու կամ շնորհավորելու:
- Չի կարելի կատուներին խփել, դա դժբախտություն է բերում:
- Իսկ շներին խփել կարելի՞ է. անհեթեթություն:
- Չի կարելի կեղտոտ սպասքը թողնել գիշերը, ֆինանսական անհաջողություն կլինի, անկոչ և ոչ ցանկալի հյուրեր կունենաք:
- Ո՛չ, ուղղակի առավոտյան սրտխառնոց կունանաք խոհանոցի տեսքից:
- Չի կարելի սրբիչով խփել, ֆինանսական կորուստներ կարող են լինել:
- Այո՛, սա շատ ճիշտ է, կարող է սրբիչը պատռվել, և ստիպված կլինեք նորը գնել. ահա քեզ ֆինանասական կորուստ:
- Չի կարելի ձուն սեղանին կոտրել, ժողովրդական հավատալիքի համաձայն, մարդը կոտրում է իր ճակատագիրը, իր երջանկությունը:
- Փաստորեն ճակատագիրն ու երջանկությունը ձվի մեջ է՞ին. Աստված իմ, ես այն կոտրել եմ))
- Չի կարելի դատարկ շիշը թողնել սեղանի վրա. աղքատություն է բերում:
- Դե դատարկ շիշն ինքնին արդեն աղքատություն է
- Չի կարելի պայուսակը սեղանի վրա դնել, ընտանեկան վեճեր կլինեն:
- Այո՛, եթե Ձեր ամուսինը էթիկայի հանձնաժողովից է, ապա ձեր տանը շատ մեծ վեճ կծագի. հարցը կարող է անգամ բաժանության հասնել:
- Չի կարելի դանակը սեղանին թողնել, ընտանիքում վեճեր կծագեն, սեղանին մոռացված դանակը բացասական էներգիա է տարածում և հիվանություններն ու անհաջողություններն անպակաս կլինեն:
- Իսկ ինչու՞ է պետք առհասարակ դանակը սեղանին թողնել:
- Չի կարելի սեղանը ձեռքով մաքրել, աղքատություն է բերում:
- Ձեռքո՞վ. Աստված իմ, երանի սա կարդացած չլինեի:
- Չի կարելի բարձի վրա նստել, Ճակատագիրը երես կթեքի:
- Բարձի վրա գլուխն են դնում, ոչ թե՝ նստատեղը. իսկ դրանք հաճախ տարբեր բաներ են
- Չի կարելի սեղանին նստել, լուրջ հիվանություններ կլինեն, աղքատություն կլինի:
- Եթե իհարկե դուք կատու չեք. միայն այս դեպքում վերը նշվածը ձեզ չի սպառնում:
- Չի կարելի համբուրել աչքերը, առողջական խնդիրներ կծագեն:
- Ըմմմ… միայն աչքե՞րը))
- Չի կարելի լուսանկարել քնած մարդկանց:
- Դե, ի՞նչ, իսկ դուք ինչ կարծիքի եք այս ամենի մասին: