Սեպտեմբերի 24-ին Աստանայի 28-ամյա բնակիչն օդում բռնել է 10-րդ հարկի բնակարանի պատուհանից ընկնող տղա երեխային:
«Ես բացեցի պատուհանն ու տեսա, որ ներքևում հավաքվածները մոտավոր իմ ուղղությամբ են նայում: Աչքերս վերև բարձրացրի ու տեսա՝ երեխան կախված է պատուհանից, օգնություն է կանչում:
Հարմար տեղավորվեցի ու պատրաստվեցի բռնելուն»,- պատմել է Արտյոմ Կարաևն, ում համար երեկ հանգստյան օր է եղել:
Երիտասարդը խոսել է իր փրկած երեխայի հետ, վերջինս պատմել է, որ ինքը տանը մենակ ձանձրացել է, որոշել է դուրս գալ զբոսնելու:
Երբ տեսել է, որ դուռը փակ է, կտրել է պատուհանի վրայի՝ ճանճերից պաշտպանող ցանցը և փորձել այնտեղով դուրս գալ դուրս ու մնացել է կախված:
Դեպքի ժամանակ 7 տարեկան երեխայի մայրը բակում է եղել, նրա ինքնազգացողությունը վատացել է՝ տեսնելով այդ ամենը: Նա ընդամենը 15 րոպե էր առանց հսկողության թողել երեխային:
Աղբյուր՝ mamul.am
Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/13610