Այս 36 տարեկան կինը 20 տարի անց հրավեր ստացավ համադասարանցիներից և ահա, թե ինչ պատասխանեց նրանց՝ ժամանակին իրեն ծաղրելու համար

36-ամյա կինը հրավեր ստացավ իր համադասարանցիներից, նրան հրավիրում էին նշելու դպրոցն ավարտելու 20-ամյակը: Բայց ինչպես պարզվում է այս կինը այնքան էլ լավ տպավորություններով հրաժեշտ չէր տվել համա-դասարանցիներին: Նա հրավերին պատասխանեց հետևյալ գրառմամբ.

«Հարգելի 9 դասարան,շնորհակալություն հրավերի համար:Չեմ կարողանում հավատալ, որ արդեն այդքան տա-րի է անցել այն պահից, երբ մենք ավարտեցինք դպրոցը: Կարծես երեկ լիներ: Լավ է որ դուք լավ տպավոություն-ներ ունեք և ցանկանում եք տեսնվել: Ցավում եմ, բայց ես չեմ կիսում ձեր ուրախությունը:

Դպրոցական տարիները եղան իմ կյանքի ամենամութ տարիները: Դուք, հավանաբար հիշում եք, թե ինչպես էիք ինձ ծաղրում և ինձ հասցրիք այն վիճակին, որ ես փոխեցի դասարանը, որպեսզի չլսեմ ձեր վիրավորական խոս-քերը, չտեսնեմ ձեր արհամարհանքով լի հայացքը: Դուք ծիծաղում էիք իմ մեջքի հետևում, ծաղրում էիք ինձ: Ես վախենում էի դասարան մտնել, քանի որ տեսնելով ձեր սառը հայացքները, ես շփոթվում էի:

Ձեզանից ոմանք առիթը բաց չէին թողնում ինձ վիրավորելու:Նույնիսկ 20 տարի անց,ես հիշում եմ ձեր խոսքերը, որ ես ոչ մի բանի պիտանի չեմ, չնայած հոգուս խորքում ես գիտեի, որ դա այդպես չէ: Ես երազում էի ընկերանալ ձեզանից որևէ մեկի հետ: Ամեն օր դպրոց գալը ինձ համար տանջալից փորձություն էր:

Երբեմն ես գերադասում էի ծանր հիվանդանալ կամ մահանալ, որպեսզի ստիպված չլինեմ դպրոց գնալ:Ես հա-մոզված եմ, որ դուք լավ մարդիկ եք դարձել, ձեզանից շատերը երեխաներ ունեն և ուզում եմ հավատալ, որ նրանց շրջապատում չկան ձեզ նման երեխաներ և ձեր երեխաները չեն զգում այն, ինչ զգում էի ես: Ես ձեզ չեմ միանա, այդ գումարը, որ պիտի տրամադրեի ինքնաթիռի տոմս գնելու և ձեզ միանալու համար, ես տրամադրել եմ դիաբետով տառապող երեխաների բուժման հիմնադրամին:

Ձեզանից ոչ ոք այդպես էլ չիմացավ, որ ես տառապում էի դիաբետով և այդ սթրեսը և հուզմունքը, որ ես ամեն օր զգում էի դպրոցում, սաստիկ վնասում էին ինձ և վատացնում էին իմ վիճակը: Մաղթում եմ բարի ժամանց»:

Նրա այս գրառումից հետո նախկին համադասարանցիները կապ հաստատեցին նրա հետ և ներողություն խնդ-րեցին:Նրանց հարաբերությունները հարթվեցին,սակայն դպրոցական տարիների հետ կապված վատ հիշողութ-յունները ոչ ոք չի կարող ջնջել նրա կյանքից: Եկեք հարգենք միմյանց և սովորեցնենք մեր երեխաներին հարգան-քով վերաբերվել շրջապատի մարդկանց:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS