Անջատեցի լույսը և պարկեցի քնելու. Հանկարծ այտիս վրա ինչ որ փափուկ բան զգացի

Անջատեցի լույսը և պառկեցի քնելու: Հանկարծ գիշերվա կեսին այտիս ինչ-որ փափուկ բան սահեց: Վախեցա: Միացրեցի լույսը: Տեսնում եմ, հենց աչքերիս մեջ նայում է սիրունիկ փոքրիկ կատու:

Տարա խոհանոց: Կաթ լցրեցի: Միս տվեցի: Փոքրիկը կերավ, գոհ մլավեց և սկսեց մռմռալ:

Ուշադիր նայեցի, հասկացա, որ տան կատու չէ: Շատ կեղտոտ էր: Տարա լոգարան, սկսեցի լողացնել ցնցուղով: Զարմանալի էր, բայց փիսիկն իրեն շատ հանգիստ էր պահում:

Հետո ծածկոց վերցրեցի, փռեցի գետնին, որ փափուկ տեղ ունենա քնելու:

Գնացի քնելու, բայց կիսաքնած վիճակում զգացի, որ եկել է կողքս: Գիշերը երազ տեսա և Միա անունը՝ կատվի համար:

Առավոտյան արթնացա, ասացի, որ իրեն լավ պահի և վազեցի աշխատանքի: Եկա տուն, իսկ ինձ դիմավորում են…այնքան ջերմացավ հոգիս…

Այդպես էլ սկսվեց իմ ու Միայի համատեղ կյանքը…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS