Անրաժեշտության դեպքում վարչապետի կոչով ամբողջ ազգը ոտքի կկանգնի ու կպաշտպանի երկիրը

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Վարդենիսում հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում վարչապետի կոչով ամբողջ ազգը ոտքի կկանգնի երկրի պաշտպանության համար։

Ըստ նրա՝ կա բարձր վստահություն պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ու ոստիկանության հանդեպ, որը կարևոր է՝ ՀՀ անվտանգության տեսանկյունից, սակայն այն պետք է բարելավվի և դա թույ կտա տնտեսական հեղափոխությունը։

«Որպեսզի անվտանգությունը լինի բարձր մակարդակի, կարևոր է, որ դուք մասնակցեք ընտրություններին և ձեր քվեն տաք վարչապետին, որպեսզի մենք շարունակենք մեր բարեփոխումները»,- ասաց Ա.Գրիգորյանը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS