Աշխարհում բարի ու հուզիչ պատմություններ շատ են պատահում, սակայն մեծ մասն այդպես էլ մնում են գաղտնի շատերի համար: Այդպիսի մի պատմության վրա լույս սփռեց պրոդյուսեր Դուգ Դելոնին՝ պատահաբար այն լուսանկարելով: Դուգն ամեն օր առավոտյան դուրս էր գալիս վազելու և ամեն օր տեսնում էր կանաչ խոտերին նստած տիրոջը շան հետ, որոնց կողքին դատարկ մանկասայլակ էր:
Դելոնին ենթադրեց, որ այն նախատեսված է շան համար՝ որն ունակ չէ ինքնուրույն քայլել: Աննկատ նա լուսանկարեց հոգեզավակին և նրա տիրոջը ու կիսվեց լուսանկարով ֆեյսբուքյան իր էջում: Որոշ ընկերներ հետաքրքվեցին այս պատմությամբ, և ահա ինչ հայտնի դարձավ այս լուսանկարից: Այդ շան անունը Մակսիմիլիան էր: Նա 16 տարեկան էր:
Եթե այն վերածենք մարդկային տարիքի, ապա կստացվի 89: Այս ամբողջ տարիների ընթացքում նա ապրել էր Տրոյի և Էդիի ընտանիքում՝ որպես ընտանիքի լիարժեք անդամ և բոլորի սիրելի: Ամուսինները նրբորեն հոգ էին տարել իրենց շան մասին, որը դեռևս վաղ տարիքից առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Նրանք զբոսնում ու խաղում էին նրա հետ պուրակում: Երբ Մակսիմիլիանը ծերացավ, Տրոյն ու Էդին ջանացին անել ամեն ինչ, որպեսզի շունն զգա, թե ինչպես են իրեն սիրում:
Նրանք խոստովանել էին, որ երբեք չեն հրաժարվի Մակսից՝ որքան հիվանդ ու ծեր էլ նա լիներ: Հայտնի է, որ այս ընտանիքի պատմությունը հայտնի դառնալուց հետո Մակսիմիլիանը մահացավ: Սակայն լուսավոր ու հուզիչ այս պատմություն դարձավ սիրո և հավատարմության օրինակ (ինչպես շան, այնպես էլ մարդու կողմից) և դեռ կշարունակի երկար հուզել մարդկային սրտերը: