Արսեն Թորոսյանի հերթական ճիշտ որոշումը ի օգուտ կանանց

Կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց օրակարգի 37-րդ հարցով կառավարության 2003թ․ մարտի 27-ի 347 N որոշման նախագիծը, ըստ որի տարբեր հաստատությունների անձնակազմեր պետք է պարտադիր տարեկան բժշկական զննումներ անցնեն, որպեսզի ապահովվեն թե´ իրենց անվտանգությունը, թե´ այն շահառուների, որոնց հետ նրանք աշխատում են։

Արդյունքում, ավելի նպատակային են շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովող նախնական, ինչպես նաև պարբերական բժշկական զննությունները: Կհստակեցվեն նաև հետազոտությունների մեթոդաբանությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային նոր մոտեցումներին:

«Հատկապես մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածք անողները պետք է պարտադիր բուժզննում անցնեն, որովհետև այդ պրոցեդուրաների մասով մենք ունենում ենք մոտ 3-4% հեպատիտ C-ի տարածվածություն ՀՀ-ում»,- ասաց Թորոսյանը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS