Արտակարգ դեպք. Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ջրագիծ փորելիս հողը լցվել է 17 տարեկան տղայի վրա. Նրա կյանքը չի հաջողվել փրկել

Հունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լճաշեն գյուղում ջրագծի փոս փորելիս հողային զանգվածը թափվել է Է.Վ.-ի (ծնված 2002 թ.) վրա:

Փրկարարները փոսից (մոտ 2.5 մ) դուրս են բերել տուժածին և հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել «Սևանի» ԲԿ, որտեղ վերջինս մահացել է:
Լուրեր Հայաստանից — NEWS.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS