Գնացել էի գյուղ տատիկիս ու պապիկիս տեսակցության․ Տանը նստած էինք, երբ հանկարծ բակից ձայներ լսեվի, տատիկիս էին կանչում

Գնացել էի գյուղ տատիկիս ու պապիկիս տեսակցության․ Տանը նստած էինք,երբ հանկարծ բակից ձայներ լսեվի,տատիկիս էին կան-
չում։Գյուղ էի գնացել՝ տեսակցելու միայնակ ապրող տատիկիս ու պապիկիս։ Ու ամեն անգամ, երբ այցելում եմ նրանց, հոգիս տակ-
նուվրա է լինում, կկարողանա՞մ արդյոք նորից այդ գյուղ գնալ, երբ նրանք այլևս չլինեն․․․

Տխուր մտքեր էին այցելել ինձ, մտածմունքների մեջ էի, երբ հանկարծ տատս հարցրեց․

-Հինչա իլալ, բալաս, խե ես տխուր․․․

Արցունքներս կուլ տալով, նայեցի ծերությունից մի բուռ դարձած տատիս ու պապիս, փորձում էի պատասխան գտնել, հանկարծ լս-
վեց գյուղի երկու աղջիկների ձայներ․․․տատիկիս էին կանչում։Կլինեին 13-14 տարեկան, ամենքի ձեռքին տոպրակ կար։Դուրս եկա,
հարցրեցի ինչ են ուզում, խնդրեցին տատիկիս կանչել։Տատս եկավ․

-Ջանիդ մատաղ, կանչա՞լ եք

-Հաա տատի, մաման ծեզ հետի տաք ճաշա ղարկալ։

Այդ խոսքերից էնքան ջերմություն զգացի, այդ գյուղական մաքրությունը, պարզությունը․․․ու ինչքան ճիշտ են դաստիարակում իրենց
երեխաներին՝ հարգանք,հոգատարություն մեծերի հանդեպ։Քաղաքում դա չկա,կամ գուցե ես չեմ հանդիպել․․․բոլոր վատ մտքերս ցր-
վեցին, հոգիս ջերմացավ․․․

Տատս վերցրեց տոպրակները, խնդրելով 1 րոպե սպասել։Վերադարձավ, ձեռքին 2000 դրամ,ամենքին 1000 դրամ տվեց, բայց աղջիկ-
ները մերժեցին․

-Չէ, տատի, մենք հո տրա հետի չենք եկալ։

Տատս համառեց, վերջում էլ ամենքի թուշը համբուրեց ու ճամփու դրեց։Ուզում եմ, որ բոլորն էլ իրենց երեխաներին դաստիարակեն
ճիշտ այսպես, որ մաքրությունն ու պարզությունը մեզանից չպակասի։ Սիրենք, հարգենք ու արժևորենք մեծերի ներկայությունը մեր
կողքին, նրանք այնքան սիրո կարիք ունեն․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS