Դուք սովորել էիք, որ «кто не работает, тот ест», մենք ասում ենք՝ պրծավ : Փաշինյան. Տեսանյութ

Հայկ Մարությանի վրա կոմպրոմատ են գտել, ասում են՝ տներ ու մեքենաներ ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բա մարդն աշխատել է, «Կարգին հաղորդումը» նայում եք, ասում եք՝ ինչ լավն է, բայց գիտե՞ք՝ քանի անքուն գիշեր է աշխատել, քանի ամիս: Դուք սովորել եք, որ «кто не работает, тот ест», մենք ասում ենք՝ պրծավ:

Բա չէ, ձեր նման ծակ շալվարով գաք, դառնաք պաշտոնյա միլիարդատեր, հեռանաք։ Այո՛, մենք էդ ենք ուզում, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ ոչ թե զարմանան՝ տուն ունի, այլ ուզում ենք, որ մարդիկ ունենան իրական հնարավորություն՝ սեփական քրտինքով տուն առնելու, ավտոներ առնելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS