Դու երբեք որդի չես ունենա,-մի քանի օր առաջ ասաց հարազատ հայրս․ Դրանից հետո ես վիճեցի հորս հետ, սակայն․․․

Դու երբեք որդի չես ունենա,-մի քանի օր առաջ ասաց հարազատ հայրս․ Դրանից հետո ես վիճեցի հորս հետ,սակայն․․․Երբ ես հղիա-
ցա առաջին անգամ, միայն այդ ժամանակ իմացա իմ արյան խումբը՝ 3-րդ բացասականն է: Ամբողջ հղիության ընթացքում անալիզ-
ներ էի հանձնում, քանի որ բժիշկը զգուշացրել էր, որ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ:

Ճիշտ ժամկետին ծնվեց մեր աղջիկը: Առողջ և դրական ռեզո ւսով:Երբ աղջիկս 1,5 տարեկան էր, իմացանք, որ երկրորդ բալիկի ենք
սպասում: Իհարկե, շատ էինք ուզում այս անգ ամ էլ տղա ունենալ, բայց ՈՒՁՀ հետազոտության ժամանակ պարզեցինք, որ աղջիկ է:

Մի քիչ տխրեցինք, բայց դա տևեց կես ժամից ոչ ավել: Ավել լավ, երկու քո ւյրիկներին միասին լավ կլինի:Այս նորո ւթյունը հայտնեցի
մեր տանը, իսկ հայրս էլ ասաց.

-Դու երբեք տղա չես ունենա: Եթե օրգա նիզմդ ընտրել է աղջիկ, այդպես ամբողջ կյանքում էլ միայն աղջիկ կունենաս: Բացասական
ռեզուսը քեզ համար կատակ չէ:

Ես հորս հետ չվիճեցի, քանի որ երբեք նման բան չէի լսել: Բայց հետո տանը մտա համա ցանց և սկսեցի տարբեր պատմություններ
կարդալ: Կա կարծիք, որ բացասական ռեզուսով կանայք միշտ միևնույն սեռի երեխա են ունենում: Ի դեպ, շատ են նաև հակառակ
կարծիքները:

Հույս ունեմ, որ այս տեսությունը չի համապատասխանում իրականությանը, և ես կկարողանամ որդի ունենալ:Իսկ դուք ի՞նչ եք կար-
ծում, արդյո՞ք ունեմ տղա ունենալու շանսեր: Կա՞ն այնպիսիք, ովքեր ունեն արյան բացասական ռեզուս, բայց ունեցել են և աղջիկ,
և տղա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS