«Բոլոր գործերի մասով անում եք հայտարարություններ, դրվագներ եք պատմում, վերջին դեպքը՝ երրորդ հանրապետության ամենամեծ կոռուպցիոն գործարքը հրապարակեցիք, ու այս ամենի հետ մեկտեղ ասում եք, որ չեք խառնվում իրավական գործերին»,- դիտարկում հնչեցրեց լրագրողը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Տեղեկատվություններին տիրապետում եմ, որովհետև ամեն օր ինձ հարցեր են տալիս տարբեր ոլորտի մարդիկ: Բոլոր քրեական գործերով օպերատիվ ուղեկցումն իրականացնում են ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, որոնք վարչապետին ենթակա մարմիններ են: Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ քննությանը միջամտում եմ:
Շատ գործերի քննությունը հնարավոր է դարձել, որ ես ՀՀ վարչապետն եմ, եթե ես չլինեի, այլ նախորդը շարունակեր պաշտոնավարել, որևէ գործ քննության չէր արժանանա, կամ կարժանանար այնպիսի քննության, ինչին մինչև հիմա արժանացել է»: