Ամեն անգամ, երբ ինչ-որ բան մեր կյանքում սխալ է գնում, մենք սովոր ենք դրանում մեղադրել տիեզերական ուժերին:
Սակայն մի բան է պետք հասկանալ, որ եթե մի բան այնպես չի գնում, ապա դրանում մենք ենք մեղավոր:
Կա տիեզերքի 7 կանոն, որոնք խախտել չի կարելի: BlogNews-ը ձեզ է ներկայացնում դրանք և հորդորում չխախտել:
Դատարկության կանոն: Եթե դուք նոր կոշիկներ եք ուզում, դեն նետեք հինը: Եթե ուզում եք, որ ձեր կյանքում ինչ-որ նոր բան լինի, փոփոխություն, ապա բաց թողեք անցյալը:
Շրջապտույտի կանոն: Պատրաստ եղեք տալ մի բան, որն ունեք, բայց ձեզ հարկավոր չէ, որպեսզի ստանաք այն, ինչի կարիքն իսկապես ունեք:
Երևակայության կանոն: Պատկերացրեք ձեր հաջողությունը և վերելքը հնարավորինս մանրամասն և հստակ: Մտքերն իրականանալու հատկություն ունեն:
Ստեղծագործականության կանոն: Մարդն ունակ է ծաղկման հասնելու իր մտածելակերպի, ինտուիցիայի և երևակայության շնորհիվ:
Տալու և ստանալու կանոն: Եթե դուք մի բան տաք, ապա այն ձեզ կվերադառնա տասնապատիկի չափով: Այդ իսկ պատճառով, եթե ձեզ մի բան տրվում է, մի մոռացեք կիսվել դրանով:
Տասանորդի կանոն: Տիեզերքը միշտ վերցնում է իր տասանորդը: Ուղղակի միշտ պատրաստ եղեք, որ ձեր ունեցածի 1/10-ը ձեզնից գնալու է:
Ներելու կանոն: Եթե դուք չունեք ներելու ունակություն, ապա այդպիսով դուք բաց եք թողնում ձեր երջանկությունը: Եթե ձեր հոգին լի է ատելությամբ, այնտեղ սեր լինել չի կարող, ուստի ազատվեք այդ նեգատիվից, որպեսզի լավը մտնի ձեր կյանք: