Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակն իրեն ճիշտ չպահեց ազգի նկատմամբ: Եթե սերժի նման դիկտատորին ժողովուրդը կարողացավ գահընկեց անել, ապա այդ կուսակցապետերին ու իրենց արբանյակներին ժողովուրդը պարզապես կտրորի: Հիմա կասեք ժողովուրդի անունից մի խոսա: Կխոսամ, քանի որ 99.9 տոկոսը այսօր կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին: Թող ձեզ չթվա, թե ձեր կուսակից ընկերները ձեզ սատարելու են, ձեր այդ քայլն արդարացնելու են: Դա անելու են բացառապես նրանք, ովքեր ձեր կուսակցություններից աշխատավարձ են ստանում:
Մի հարց տամ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակին. 25 տարի դուք ի՞նչ էիք անում, երբ բանակը մինչև այսօր չուներ ռադիոկապ (քաղաքացիների նվիրաբերածները ձերը չհամարեք), 25 տարի ի՞նչ էիք անում, երբ դիրքը պահվում էր կենդանի վահանով՝ զինվորի կյանքով, և կանսեռվի բանկաներով: Ես պատասխանեմ այդ հարցին. Լափել եք…
Հեռու կանգնեք մեր ճանապարհից, այլապես ձեզ կուղարկենք պատմության գիրքը ու մեր երեխաները, իրենց դասագրքերում ձեր մասին կկարդան որպես դավաճան կուսակցություններ:
Դուխով ենք, հաղթելու ենք…»: